Պենտագոնում խոսել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հնարավոր միջուկային պատերազմի մասին
ԱՄՆ ռազմավարական հրամանատարության ղեկավար, ծովակալ Չարլզ Ռիչարդը հայտարարել է Ռուսաստանի կամ Չինաստանի դեմ միջուկային պատերազմի հավանականության մասին:
Այս մասին նա գրել է Միացյալ Նահանգների ռազմածովային ինստիտուտի պաշտոնական պարբերականի փետրվարյան համարի իր հոդվածում:
Ռիչարդը նշում է, որ ԽՍՀՄ փլուզումից ի վեր Պենտագոնը ստիպված չէր դիտարկել միջուկային տերության հետ ռազմական առճակատման հնարավորությունը, բայց այժմ իրավիճակը փոխվել է: Քանի որ ԱՄՆ Պաշտպանության նախարարությունը կենտրոնացել է հակաահաբեկչության վրա, Ռիչարդը նշել է, որ Ռուսաստանն ու Չինաստանը, իբրև թե ձեռնամուխ են եղել ագրեսիվ քաղաքականության: Նման գործողությունները, ըստ ամերիկացի ծովակալի, չպետք է անպատասխան մնան Վաշինգտոնի կողմից: