Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Վազող տողեր

Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու. Հասրաթյան

ՊԲ նախկին խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր ռազմական, թե քաղաքական այն գործիչները, ովքեր զբաղեցնելով պատասխանատու պաշտոններ, փորձում են ինչ-որ կերպ արդարանալ պատերազմում կրած պարտության մեղքն իրենցից հեռացնելով, մեղմ ասած՝ անբարոյականություն է:

Այն, որ գլխավոր մեղավորը և պատասխանատուն հայտնի է, դրա մասին երկու կարծիք դժվար թե լինի: Բայց դա ամենևին չի նշանակում, որ պատասխանատուների և մեղավորների շարքը սկսվում և ավարտվում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձով… Ավելին ասեմ, մեղավոր ու պատասխանատու ենք յուրաքանչյուրս՝ մեր չափով…

Մեղավոր ու պատասխանատու են բոլոր նրանք, ովքեր Գերագույն հրամանատարի աթոռին նստեցրին բանակում չծառայած և քաղաքականության մեջ որևէ հետք չունեցող մարդու, մեղավոր և պատասխանատու է Արցախի Հանրապետության բարձրագույն իշխանությունը, հանձին՝ Գերագույն գլխավոր հրամանատարի, ով հանդուրժում և կատարում էր մարտադաշտում տեղի ունեցող զարգացումներից անտեղյակ վարչապետի պաշտոնն զբաղեցնող անձի հրահանգները, մեղավոր ու պատասխանատու են հանրապետության պաշտպանության նախարարության ղեկավարությունն ու զինված ուժերի Գլխավոր շտաբի, զորամիավորումների և միավորումների բոլոր այն հրամանատարներն ու բարձրաստիճան սպաները, ովքեր՝ ելնելով ստեղծված իրավիճակից, պարտավոր էին ընդունել ինքնրույն և ճիշտ որոշումներ, բայց չընդունեցին և, վերջապես՝ առավել քան մեղավոր ու պատասխանատու է նա, ով այսքանից հետո փորձում է արդարացնել նրան ու նրանց, ով և ովքեր գիտակցաբար, թե անգիտակցաբար մեր Հայրենիքը հասցրին այս ծանրագույն վիճակին…

Հ.Գ. …Այս ծանրագույն վիճակի համար մեղավոր ու պատասխանատու եմ նաև ես, և բոլոր այն պաշտոնաթող գեներալներն ու ռազմական հարուստ կենսափորձ և անառարկելի հեղինակություն ունեցող զորավարները, ովքեր տեսնելով, թե իրականում ինչ է կատարվում երկրի ու բանակի հետ, փորձում էին ինչ-որ բան անել, սակայն չէին կարողանում… Չէին կարողանում, որովհետև ինչ-որ մեկի թեթև ձեռքով օտարված լինելով զինված ուժերից, զրկված էին օրենքով ամրագրված որևէ իրավունքից և պարտականությունից… Բայց… միևնույն է… մեղավոր ենք.. Մեղավոր ենք, քանզի հանդուրժեցինք ոմն մեկին մեզ դարձնել այսպիսին…»։