Երիտասարդներ գոմաղբով ուսապարկեր նետեցին ԱԺ բակ. նրանք Գեղամ Մանուկյանի հետ բերման ենթարկվեցին . VIDEO
Ազգային ժողովի մոտ տեղի ունեցող բողոքի ակցիայի ժամանակ մի խումբ երիտասարդներ ուսապարկեր և գոմաղբ էին բերել իրենց հետ, որոնք նետեցին ԱԺ դարպասներից ներս:
Երիտասարդներից մեկը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ուսապարկում նիստից ուշացած պատգամավորներից մեկն է: «Նրա ուղեղի պարունակությունը մենք փորձել ենք ցույց տալ: Այս պատգամավորը նման է նույն այն պատգամավորին, որը երեկ հանդես եկավ հայտարարությամբ: Անձամբ ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի, շատ վիրավորել է, այս անձը իրավունք չունի այս շենքի ներսում գտնվի և առավել ևս միջազգային կոնֆերանսներում ներկայացնի ՀՀ-ն, նա ներկայացրել է թուրքական շահը: Մենք ոչ թե չենք հանդուրժելու իրենց, այլ իրենց մերժելու ենք, նվաստացնելու, ստորացնելու ենք»,- ասաց երիտասարդը:
Նշենք, որ խոսքը պատգամավոր Անուշ Բեղլոյանի մասին է, ով միջազգային կոնֆերանսում ելույթի ժամանակ ասել էր, թե կարևոր չէ, թե ում պատմական հողն է Արցախը կողմերից որն է սկսել պատերազմը: