Ուժգին պայթյուն` Բեռլինում. կան ձերբակալվածներ
Երկու մարդ ձերբակալվել է` Բեռլինում բնակելի շենքի բակում տեղի ունեցած պայթյունից հետո: Այս մասին տեղեկանում ենք Gazeta.ru կայքից: Նրանց մոտ հայտնաբերվել է պայթուցիկ սարք և քիմիական նյութեր:
Ոստիկանության հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. «Անցած գիշեր ոստիկանությունը Շոնբերգում բերման է ենթարկել երկու մարդու: Ըստ նախնական տվյալների` բնակիչը լսել է ուժեղ պայթյունի ձայն և դիմել ոստիկանություն: Պայթյունի հետևանքով Ոո ոք չի տուժել, լուրջ նյութական վնասներ չկան»:
Հետաքննությունից հետո ոստիկանությունը բերման է ենթարկել 2 կասկածյալի և ձերբակալել: