Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Վազող տողեր

Ե՞րբ է գալու պատասխան տալու գրողի տարած ժամանակը. երբ GPS-ը որոշի, որ Հայաստանն Ադրբեջա՞նն է․ «Ձեզ ճի՛շտ չեք պահում, համը հանում եք․․․», պարո՛ն նախարար

Պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը, որն ի դեպ, երեկ չէ նախարար դարձել ու ոլորտին էլ 5 մատի պես ծանոթ է՝ երկրի համար օրհասական պահին հայտարարում է, թե հարցերին կպատասխանի, երբ ժամանակը գա․․․ ու տառացիորեն փախչում է լրագրողներից։

Սա այն դեպքում, երբ Արցախի պարտությունը վերագրում են հայկական բանակին ու տեղից ամեն մի վերկացող անլվա, ցինիկաբար հայտարարում է, թե բանակ չենք ունեցել, կամ կռվող չի եղել․․․

Սա այն դեպքում, երբ երկրի համար վտանգավոր պահին, բոլորը փորձում են արժեզրկել բանակն ու կոտրել բանակի մեջքը․․․

Սա այն դեպքում, երբ մեկը մյուսի հետևից թշնամուն են հանձվում տարածքներ՝ Հայաստանից։ Կտրվել է Հայաստանի քարտեզի պոչը՝ արմատախիլ անելով Հայաստանի անվտանգությունն ապահովող դարպասները․․․

Սա այն դեպքում, երբ առկա է գերիների վերադարձի խնդիր․․․

Սա այն դեպքում, երբ այսօր էլ խոսք է բացվել Ներքին Խնձորեսկն ադրբեջանցիներին հանձնելու մասին։ Գյուղապետն էլ հաստատել է, որ Ներքին Խնձորեսկում տեղի են ունենում պետական սահմանի ճշտման և հստակեցման աշխատանքներ՝ GPS-ի միջոցով․․․

Սա այն դեպքում, երբ զուգահեռ նաև խոսք է բացվել Արարատի մարզի Տիգրանաշեն գյուղի (Քյարքիի) բնակիչների տարհանման ու հանձնման մասին․․․ 

Այս հրատապ հարցերն էին, որ առաջադրվեցին լրագրողների կողմից պաշտպանության նախարարին ու մնացին անպատասխան. թե դրա ժամանակը չէ․․․

Իսկ ե՞րբ է ժամանակը, պարոն նախարար․․․ իսկ ո՞վ է այս հարցերին պատասխանելու և հստակեցնելու դրանք․․․ դուք ինչո՞վ եք առավել ձեր նախորդից, ով, իր թիմի հետ, 44 օր հանրության քթից բռնած խաբեց ու թշնամուն հանձնեց երկիրը։ Դուք նշանակվել եք հերթական 44 օրը՞ պարգևելու և Հայաստանի մնացած կտորների՞ց էլ զրկելու հայերին․․․ 

Ե՞րբ է գալու այդ գրողի տարած ժամանակը, որին բոլորդ սպասեցնել եք տալիս։ Այսօ՛ր պետք է խոսել ու բացատրել, որպեսզի հասարակությունը դարձյալ չմնա անորոշության մեջ ու չխարխափի մթության մեջ․․․ 

Դո՛ւք, պարո՛ն նախարար, փորձում եք մոլորեցնել մի ամբողջ ազգի ու փախչել հարցերից՝ թաքնվելով ձեր «ախրանիկի» հետևո՞ւմ, ով վիրավորում է երկրի համար կարևոր այս հարցերն առաջ քաշած լրագրողներին՝ հոխորտալով, թե «Ձեզ ճիշտ չեք պահում, համը հանում եք․․․»:

Մինչդեռ լրագրողներից յուրաքանչյուրը, Ձեզ հարցն ուղղելիս բառացիորեն աղերսագին խնդրում էր պատասխանել․ «Կներեք պարոն նախարար, խնդրում ենք, պարոն նախարար, խնդրում ենք․․․»։ Գիտե՞ք ինչու, որովհետև նրանք իրապես մտահոգված են իրենց հայրնիքի ճակատագրով, որովհետև սա նաև իրենց հողն է, իրենց տունը, որի հետ Դուք վարում ենք այնպես, ինչպես ցանկանաք՝ առանց տեղեկացնելու այդ երկրի իրական տերերին։ Զարթում ենք և իմանում՝ այս մեկի տունն էլ GPS-ի միջոցով մտավ ադրբեջանի տարածք՝ զավեշտ ու ողբերգություն․․․

Հայրենի հողը սկսել է երերալ մեր ոտքերի տակ, ու Դուք ասում եք, թե դրա մասին խոսելու ժամանա՞կը չէ․․․

Այդ Դուք Ձեզ ճիշտ չեք պահում, ու համը վաղուց արդեն հանել եք, երբ մտել եք կեղտոտ խաղերի մեջ ու դավաճանել եք Ձեր ժողովրդին․․․

Դավաճանությունը հենց սա է, որ կա՝ գործել թիկունքում, գաղտագողի ու մի ամբողջ ազգի մոլորեցնելով՝ տնավեր անել․․․

Արմինե Մկրտումյան