Ասում են՝ Անուշ Բեղլոյանը պետք է գնա Անգլիայի դեսպան. տենց լավ չի, Շանել Սյուզիին էլ ընտրեք Վճռաբեկի նախագահ. Գևորգ Պետրոսյան
Մակունցին տանում են ԱՄՆ դեսպան, էսօր էլ ասում են՝ Անուշ Բեղլոյանը պետք է գնա Անգլիայի դեսպան: Տենց լավ չի, Նիկո՛լ, Շանել Սյուզիին էլ բեր ընտրենք Վճռաբեկ դատարանի նախագահ: Այս մասին այսօր՝ փետրվարի 5-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պետրոսյանը:
«Մի մարդ, որ այնքան անտեղյակ է իր կարգավիճակից, որ ասում է՝ կարեւոր չի, թե պատերազմն ով է սկսել: Բա ի՞նչն է կարևոր: Սրանից բեթար էլ ինչ է պետք, որ ժողովուրդը հասկանա, որ սա դավաճան կառավարություն է: Նրանք աստիճանաբար խոստովանում են իրենց թրքասիրությունը: Նման մարդկանց նման հայտարարություններից հետո պետք է կանչեն ԱԱԾ: Չեն կանչում, որովհետեւ ԱԱԾ-ն ծառայում է ոչ թե Հայաստանին, այլ Նիկոլ Փաշինյանին»,-ասաց Գեւորգ Պետրոսյանը: