Հայտնաբերվել է Սերգեյ Շաքարյանի իրական դին. վերջինիս փոխարեն հուղարկավորել էին վանաձորցի զինվորի. Dejavu
Dejavu-ի աղբյուրը փոխանցմամբ` Եռաբլուրում 3.5 ամիս առաջ հուղարկավորված «Արցախի հերոս» Սերգեյ Շաքարյանի գերեզմանն օրեր առաջ արտաշիրիմում է արվել:
Օրեր առաջ, դիակների մեջ հայտնաբերվել է Սերգեյ Շաքարյանի իրական դին: Արտաշիրիմումից հետո պարզվել է, որ Շաքարյանի փոխարեն հուղարկավորել են վանաձորցի զինվորի:
«Հրապարակը» գրել էր, որ Արագածոտնի մարզի Բազմաղբյուր համայնքում, պատերազմում զոհված զինծառայողի ծնողները նոյեմբերին հուղարկավորել են իրենց որդու դին, սակայն 3 օր առաջ զանգ են ստացել, և իրենց ասել են, որ թյուրիմացություն է տեղի ունեցել՝ այլ անձի են հուղարկավորել, գերեզմանում իրենց որդին չէ, պետք է արտաշիրմում անել եւ դիակը հանձնել տիրոջը։
Dejavu-ի աղբյուրի պնդմամբ՝ վերջին շրջանում արտաշիրիմումները զինվորական պանթեոնում հաճախակի և կարծես սովորական են դարձել: