ՌԴ-ում օտարերկրացի դիվանագետներից մի քանիսը հայտարարվել են «persona non grata»՝ բողոքի ակցիաներին մասնակցելու համար. Մարիա Զախարովա
ՌԴ ԱԳՆ-ն բողոք է ներկայացել Շվեդիայի Թագավորության դեսպանին, Լեհաստանի Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատարին և ԳԴՀ դեսպանության դեսպանորդին՝ հունվարի 23-ին ապօրինի ակցիաներին մասնակցելու համար, որոնց կազմակերպիչները նույնիսկ անկարգություններ հրահրելու նպատակով անգամ սահմանված կարգով թույլտվություն չեն խնդրել՝ դրանք անցկացնելու համար։ Այս մասին, ռուսական ԶԼՄ֊ների փոխանցմամբ, հայտնել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան։
«Ընդգծվել է, որ եվրոպական դիպլոմատների կողմից դիտավորությամբ՝ ՌԴ օրենսդրության խախտմամբ ձեռնարկված գործողություններն անընդունելի են և չեն համապատասխանում նրանց դիվանագիտական կարգավիճակին։ Անօրինական գործողություններին մասնակցող դիվանագետները հայտարարվեցին «persona non grata» ՝ համաձայն 1961 թվականի ապրիլի 18-ի Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայի: Նրանց հրահանգվել է մոտ ժամանակներս լքել Ռուսաստանի Դաշնության տարածքը: Ռուսական կողմն ակնկալում է, որ ապագայում Շվեդիայի Թագավորության, Լեհաստանի Հանրապետության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության դիվանագիտական առաքելությունները և նրանց անձնակազմը խստորեն կհետևեն միջազգային իրավունքի նորմերին և կհամապատասխանեն ընդունող երկրի օրենսդրությանը»,- նշել է Զախարովան