Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Վազող տողեր

Նիկոլը Ֆրանսիայի դեսպանի հետ զրույցում հաստատել է, որ միջազգային մեդիան Արցախ մուտք գործելու համար պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր. Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է Տելեգրամ ալիքում.

«Երեկ ինձ զանգահարեց Ելիսեյան պալատին մոտ ընկերս։ Եվ ասում է.

- Լսիր, իսկ ինչ է այնտեղ տեղի ունեցել մեր պատվիրակության հետ: Ես ինչ-որ տարաբնույթ տեղեկատվություն եմ ստանում, մեդիայում ոչինչ չկա, եւ ոչինչ պարզ չէ։

- Դե լավ, - ասում եմ նրան, - սովորական պատմություն է։ Դա ձեր լռության արդյունքն է։

- Ոչ, - ասում է նա, - սպասիր, իսկ իրականում ինչ է տեղի ունեցել այնտեղ։

Եվ ես նրան պատմեցի։ Մի քանի օր առաջ Հայաստան են ժամանել մի խումբ լրագրողներ, հասարակական գործիչներ, կարծիքների առաջնորդներ Ֆրանսիայից՝ նախկին քաղաքապետերից մեկի գլխավորությամբ, Արցախ մեկնելու և Արցախում սեփական աչքերով տեսնելու համար, թե ինչ է կատարվում։ Նրանց պաշտոնապես հավատարմագրել են և նրանք շարժվել են Ստեփանակերտ։ Լաչինում նրանց կանգնեցնում են խաղաղապահները եւ հարցնում.

- Ո՞ւր եք գնում:

Երբ լրագրողներն ասում են, որ Արցախ եւ ներկայացնում են հավատարմագիրը, խաղաղապահները նրանց արգելում են մուտք գործել՝ ասելով, որ դուք մուտք եք գործում Ադրբեջան, եւ Հայաստանում ստացած հավատարմագրումն անվավեր է։ Եթե ցանկանում եք մուտք գործել՝ ձեռք բերեք ադրբեջանական հավատարմագրում։

Անելիք չկար, պատվիրակությունը վերադարձավ Երեւան՝ Ֆրանսիայի դեսպանի մոտ։ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոթը ոչ պաշտոնապես կապվում է Նիկոլի հետ և փորձում հասկանալ, թե ինչ է կատարվում։ Իսկ Նիկոլը նրան պատասխանում է, որ այո, հունվարի 11-ին մենք պայմանավորվել ենք, որ միջազգային մեդիան պետք է ստանա ադրբեջանական հավատարմագիր, և ընդհանրապես, ավելի լավ է, որ նրանք այդ բոլոր գործերին չմիջամտեն։ Ջոնաթան Լաքոթին ոչինչ չի մնացել, քան լռել:

Լաքոթի լռությունը շատ ցուցանշական է։ Եվ, որ ամենից վիրավորական է, սպասելի է։ Ֆրանսիայի դեսպանը լռում էր այս ամբողջ ընթացքում։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրի դեսպանը լռում էր, երբ Նիկոլը զուգահեռ կոմունիկացիաներ էր կառուցում Ալիևի հետ, նա լռում էր, երբ Նիկոլն իր հայտարարություններով տորպեդահարում էր բանակցային գործընթացը, նա լռում էր, երբ պատերազմն սկսվեց, նա լռում էր, երբ Նիկոլը մերժեց ֆրանսիական ռազմականին պատերազմի ժամանակ։ Ազատության, հավասարության և եղբայրության արժեքներն աշխարհին նվիրած երկրի դեսպանը լռում էր 2018-ի ապրիլին, լռում էր, երբ ամբոխը ցրեց օրինական ընտրված խորհրդարանը, լռում էր, երբ շրջապատում էին դատարանները, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը վիրավորեց ընդդիմախոսներին, լռում էր, երբ հեղափոխական իշխանությունը խախտեց մարդու իրավունքները: Եվ նա լռում է հիմա, երբ Նիկոլը խեղդում է մեդիային։

Այսքանով կարելի էր ավարտել, բայց ես հիշեցի իմ ծանոթությունը Ջոնաթան Լաքոթի հետ ամերիկյան դեսպանի տանը ճաշի ժամանակ, թե ինչպես ենք քննարկել խոսքի ազատության կարևորությունը և այն, որ մեդիան ժողովրդավարական հասարակության ամենակարևոր տարրն է: Եվ ինչը պակաս կարևոր չէ՝ ոչ թե վիճում էինք, այլ համաձայնում»։