«Իմ քայլը» Փաշինյանի հետ հանդիպմանը որոշել է հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից
«Իմ քայլը» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ նշելով, թե Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը որոշել են հրաժարվել արտահերթ ընտրություններ անցկացնելու մտքից:
«Արձանագրվել է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին վարչապետի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, հասարակության լայն շերտերի շրջանում չկա արտահերթ ընտրությունների պահանջ, «Իմ քայլը» խմբակցությունը շարունակում է աջակցել վարչապետին և կառավարությանը նոյեմբերի 18-ին ներկայացված ճանապարհային քարտեզի իրականացման գործում»:
Հիշեցնենք, որ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել էր, թե մասնակցելու է արտահերթ ընտրություններին: