Արցախ է վերադարձել 52310 բնակիչ
Մեկ օրում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել ևս 32 փախստական։ Ռուսական խաղաղապահ զորախումբը Լեռնային Ղարաբաղի տարածքում՝ քսանյոթ դիտակետերում իրականացնում է շուրջօրյա մոնիթորինգ եւ հրադադարի ռեժիմի պահպանման վերահսկողություն: Այս մասին հայտարարել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։
Ռուս խաղաղապահների կողմից ապահովվում է քաղաքացիների անվտանգ վերադարձը իրենց մշտական բնակության վայրեր, քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտների վերականգնում, հումանիտար օգնություն է ցուցաբերվում բնակչությանը: 2020թ. նոյեմբերի 14-ից նախկին բնակության վայր է վերադարձել 52.310 մարդ ։
Հումանիտար ականազերծման կենտրոնի ինժեներա-սակրավորների խմբերով շարունակվում են Լեռնային Ղարաբաղի տարածքի ականազերծման աշխատանքները: Մեկ օրում մաքրվել է 58 հա տարածք, 35 կմ ճանապարհ, 49 տուն, հայտնաբերվել և դուրս է բերվել 39 պայթյունավտանգ առարկա։
Ընդհանուր առմամբ 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել է 1191,3 հա տարածք, 352 կմ ճանապարհ, 1170 տնաշինություն, հայտնաբերվել և վնասազերծվել է 24.181 պայթուցիկ առարկա։
Ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում հնարավոր միջադեպերի կանխման ջանքերը համակարգելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Ադրբեջանի եւ Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: