Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Այսօր Հայաստանում կա ՄԵԿ հոգու խունտա, որը կամ չի հասկանում կամ թքած ունի այս իրականության վրա. Վահե Հովհաննիսյան

Այսօրվա Հայաստանը

Լիարժեք պետության փոխարեն այսօր ունենք հայերով բնակեցված տարածք։ Այդ տարածքի անվտանգությունն ինքներս չենք կարողանում ապահովել, դիմել ենք օտար պետության, որը և ժամանակավորապես, առայժմ՝ անհայտ պայմաններով, համաձայնել է մեզ պաշտպանել։

Այս տարածքը չունի իշխանություն և լիարժեք կենսաապահովում չի իրականացվում։ Կա ՄԵԿ հոգի, որը ձևական իրականացնում է տարածքը համակարգողի սահմանափակ գործառույթներ։

Չունենք բյուջե և գոյատևում ենք օտարից մեծ պարտքեր վերցնելով, ինչը ժամանակավորապես լուծում է թոշակի, աշխատավարձի խնդիր։ Մեր տարածքի թեմայով գնում է արտաքին առևտուր. դրանք կոչվում են կոմունիկացիոն բանակցություններ։

Մենք դրանց ներկայացված ենք խիստ ձևական՝ կես մարդու կարգավիճակով։

Տարածքի բնակչության զգալի մասը հակված է «արտագնա կյանքի», առկա է ֆիզիկական ոչնչացմանսպառնալիք, կանգնած ենք տարածքի շարունակական կորստի և տնտեսական փլուզման նախաշեմին։

Ունենք Արցախի 75 տոկոսի կորուստ։ Տեղի հայության ֆիզիկական անվտանգությունը ժամանակավորապես ապահովում են ռուս խաղաղապահները։ Տեղի հայությանը և Հայաստանին արգելված է ունենալ սեփական անվտանգությունը քիչ թե շատ ապահովող որևէ համակարգ։

Ադրբեջանն անում է ամեն ինչ, որպեսզի Արցախի հայությունը առաջիկա տարիներին զանգվածաբար դուրս գա Արցախից։

Ադրբեջանը սպառնում է մեզ միջազգային դատական հայցերով։ Մենք ոչինչ չենք ձեռնարկում։Ադրբեջանը մշակում է Արցախի շուրջ և Արցախի գրավված տարածքներում տնտեսական խոշոր ծրագրեր, կառուցվում են խոշոր ադրբեջանաբնակ բնակավայրեր։ Խնդիրը Արցախը խեղդելն է։

Եթե մենք հասկանում ենք այս իրականությունը, ապա պարտավոր ենք ճիշտ ձևակերպել մեր առաջնահերթ խնդիրները.

1.Կանգնեցնել պետության փլուզումը
2.Փորձել փրկել Արցախից մնացած հատվածը։

Մնացած բոլոր հարցադրումներն արհեստական են։

Այս խնդիրները լուծելու մի ճանապարհ կա՝ Հայաստանում իշխանության ձևավորումը։ Հայաստանում պետք է լինի իշխանություն, որպեսզի երկրի կենսապահովման բոլոր օղակները սկսեն աշխատել, որպեսզի փոխվի երկրում մթնոլորտը։

Հայաստանում կա հասարակական մի փոքր շերտ, որը սա լավ հասկանում է։ Այդ շերտի միակ անելիքը ինքնակազմակերպվելն է, ժողովրդին իրականությունը պարզ բացատրելն է, ժողովրդին ոտքի հանելն է (սա կազմակերպչական աշխատանք է պահանջում) և օրինական իշխանության ձևավորումը։ Իշխանություն, որը կաշխատի ու կփորձի հնարավորինս լուծել նշված երկու խնդիրը։

Իսկ արտահերթ ընտրությունների թեմայի «կիսափակ պատուհանը» և իշխող ուժի գիշերային հայտարարությունն ուղղակի բերելու են ոչ ընտրական մեխանիզմներով ներքին լարվածության էական աճի՝ եռացող կաթսան մի պահի պայթելու է։

Այսօր Հայաստանում կա ՄԵԿ հոգու խունտա, որը կամ չի հասկանում կամ թքած ունի այս իրականության վրա, և կա ոչ իշխանական հարթակ, որին հասկանալը գնալով անհնար է դառնում։

Մնացած ամեն ինչը դիտորդական առաքելություն է. կանգնած դիտում ենք, թե ինչպես ենք կորցնում պետականությունը։

Անհասկանալի խաղի ժանրում

Տպավորություն է ստեղծվում, թե Ալիևն ու Էրդողանը Փաշինյանի հետ «Синий кит» են խաղում։ Հայաստանի ղեկավարի վարքագիծը, կատարվածի և մի ամբողջական սերնդի սպանդի փաստի հանդեպ նրա աննկարագրելի սառնասրտությունն իսկապես ստեղծում են տպավորություն, թե նա ինչ-որ տոտալիտար խաղի մասնակիցն է։

Երկու տարի շարունակ նրան թելադրված և նրա կողմից անմռունչ կատարած քայլերի հետևանքը Արցախի կորուստն է , 5 հազար զոհը, 10 հազար վիրավորը։

Բայց խաղը շարունակվում է, ու դրա հետագա ընթացքը, մյուս հետևանքները, որ ծրագրավորվում են ինչ-որ անառողջ գլուխներում, բերելու է Հայաստանի կազմաքանդմանը։ Ու քանի դեռ մենք հանդուրժում ենք Փաշինյանի իշխանությունը, մեր երկիրը գտնվելու է այդ պայմանական «Синий кит»-ի տրամաբանության մեջ։ Հրեշավոր խաղի կանոններով՝ վերջում ինքնասպանությունն է։ Դատելով ընթացքից՝ ինքնասպանության է մղվում մեր պետությունը։

Շարունակելի

Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ