Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Արտահերթ ընտրությունները Նիկոլը տեսնում էր որպես իր համար հարմար ապագա իշխանություն ձևավորելու եզակի հնարավորություն, ինչից նրան զրկեցին իր իսկ ուսերի վրա խորհրդարան բերված ուսապարկերը. Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել «Ու՞մ էր պետք արտահերթ խորհրդարանական ընտրությունները և ո՞վքեր ու ի՞նչ նպատակով տապալեցին այս օրակարգը» վերտառությամբ: Նա մասնավորապես նշել է՝ խորապես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում շահագրգռված էր միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ դեմ էին գործող խորհրդարանում խիստ պատահական հայտնված բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը, «անկախ» պատգամավորները: Գրառումը՝ ստորև.

«Խորապես համոզված եմ, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ կազմակերպելու հարցում շահագրգռված էր միայն Նիկոլ Փաշինյանը, իսկ դեմ էին գործող խորհրդարանում խիստ պատահական հայտնված բոլոր խորհրդարանական քաղաքական ուժերը, «անկախ» պատգամավորները:

Սկսենք իշխանական «Իմ քայլը» խմբակցությունից:

«Իմ քայլը» խմբակցությունը ԱԺ-ում ունի 85 կամ 86 պատգամավոր, ավելի ճիշտ՝ ուսապարկ, ում իր ուսերի վրա խորհրդարան է բերել անձամբ Նիկոլ Փաշինյանը: Նրանց համար ՀՀ ԱԺ պատգամավորի պաշտոնը անհասանելի երազանք էր, քանի որ նրանք շատ լավ գիտեին, որ չունեին ԱԺ պատգամավոր դառնալու համար գեթ 1 արժանիք:

Ինչևէ, ստացվեց այնպես, որ երբեմնի թափառական փողոցային ակտիվիստները, որոնք տարբեր օտարերկրյա հիմնադրամների դռների տակ կուչ եկած փող էին մուրում փողոցում պառկելու համար, հիմա փողկապներով նստած են ԱԺ-ում, ստանում են բարձր աշխատավարձ և պարգևավճարներ, հարկատուների հաշվին օգտվում ծառայողական մեքենաներից, քարտուղարուհիների ծառայություններից, մեր հաշվին մեկնում գործուղումների, ընդուպ պատերազմի օրերին Արցախ:

Բայց ունեին առաջնային մանդատ, ինչի գիտակցումը նրանք չունեին մինչև վերջերս, քանի որ իրենց համարում էին Նիկոլ Փաշինյանի ուսապարկ և իրենց անգրագիտության ուժով նրան համարում էին իշխանության առաջնային մանդատի կրող:

Արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին Նիկոլ Փաշինյանի որոշումը, ինքնապահպանման կենդանական բնազդի ուժով, ստիպեց երբեմնի ուսապարկերին խորապես մտահոգվել ԱԺ պատգամավորի աթոռից փողոցում պառկած վիճակի վերադառնալու անխուսափելի հեռանկարից և, ելնելով դրանից, ստիպեց առաջին անգամ ընդդիմանալ իրենց հոգևոր հովիվի՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու որոշմանը:

Չնայած իրենց անսահման տգիտությանը, նրանք քաջ գիտակցում էին, որ արտահերթ ընտրությունների արդյունքում զրկվելու են իշխանությունից, իսկ որպես ընդդիմություն խորհրդարանում հայտնվելու էին լավագույն ղեպքում 10-ից 15 ուսապարկեր: Իսկ եթե սրան գումարենք անխուսափելի քրեական պատասխանատվությունը՝ պետության դեմ գործած ծանրագույն հանցանքների համար և բանտում հայտնվելու հեռանկարը, ապա նրանք ոչ մի պատճառ չունեին Նիկոլ Փաշինյանի «խաթեր համար» իշխանությունից ինքնակամ հրաժարվելու համար, և ըստ ամենայնի, գերադասեցին պայմանավորվել ընդդիմության հետ՝ պատգամավորի իրենց պաշտոնն ու պարգևավճարները գոնե մեկ տարով երկարացնելու նպատակով:

Երեկվա «Իմ քայլի» հայտարարությունը, որով արգելափակվեց Փաշինյանի արտահերթ ընտրություններ անցկացնելու օրակարգը, ծայրահեղ վտանգավոր իրավիճակում դրեց առաջին հերթին իրեն՝ Նիկոլ Փաշինյանին, քանի որ ոչ ոք ավելի լավ չի պատկերացնում ու գիտակցում իշխանության անխուսափելի կործանման հեռանկարը և դրա աղետալի հեևանքները նախ իր, իր ընտանիքի, ապա նաև պետության համար, քան ինքը՝ Նիկոլ Փաշինյանը:

Արտահերթ ընտրությունները Նիկոլը տեսնում էր որպես իր համար հարմար ապագա իշխանություն ձևավորելու և այդ իշխանության հետ պայմանավորվելու եզակի հնարավորություն, ինչից նրան զրկեցին իր իսկ ուսերի վրա խորհրդարան բերված ուսապարկերը»: