Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Քաղաքականություն

Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելը. Միքայել Մինասյան

Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը «Տելեգրամ»-ի իր ալիքում գրառում է արել, որում ասվում է․

«Մենե, տեկել, ուփարսին*`ապագա «Քաղքենու էությունը բարձրը` ցածրով, զգուշությունը՝ վախկոտությամբ, խնայողությունը՝ ագահությամբ, անկեղծությունը՝ կոպտությամբ, բարեկամությունը՝ փոխադարձ պատասխանատվությամբ, սերը՝ դավաճանությամբ փոխարինելն է»․ Ռոլան Բիկով

Հիշյալ մեջբերումը հիանալի նկարագրում է այն, ինչի մասին մենք խոսում էինք հեղափոխական եռերգության առաջին 2 մասերում․ արդարադատությունը փոխարինելով վրեժխնդրությամբ, ռազմական գեներալներին` հավատարիմներով, կորոնավիրուսի դեմ օղիով ու նրբունելիով պայքարելով, մեզ փաթաթված խաղաղասիրությունն ընդունելով և պարտությունը մոռանալով՝ մենք՝ Նիկոլի գլխավորությամբ, աղճատեցինք պետության բուն էությունը։

Փորձելով մոռանալ պարտությունը՝ մենք երաշխավորում ենք, որ Հայաստանի պարտությունների շարքը չի ընդհատվի այնքան ժամանակ, քանի դեռ ցավոտ դասեր չեն քաղվել։ Դժվար է խոսել դասերի մասին և դրան մենթորային երանգ չհաղորդել, հետևաբար, կխոսեմ այն դասերի մասին, որոնք ինքս եմ քաղել։ Առաջինը՝ նիկոլիզմի էության գիտակցումն է և նրա բոլոր դերակատարների դատապարտումը։ Մենք պետք է հասկանանք, որ նիկոլիզմի մեջ մեղավոր է հասարակությունը, այլ կերպ ասած՝ բոլորս։ Դենիկոլիզացիայի մասին ես, երևի, առանձին կգրեմ, բայց եթե կարճ՝ պետք է քաղաքական գնահատական տալ նիկոլականների՝ իշխանության շարունակվող բռնազավթմանն ուղղված բոլոր գործողություններին։ Այստեղ պետք է հասկանալ, որ կան մարդիկ, որոնք հանցագործություններ են կատարել և պետք է դատապարտվեն։ Կան մարդիկ, որոնք այդ ռեժիմի մաս են կազմել, բայց հանցագործություններ չեն կատարել․ պետք է արգելել նրանց մասնակցությունը քաղաքական և հասարակական կյանքին, ինչպես նաև թույլ չտալ պետական պաշտոններ զբաղեցնել։ Եվ կա ամենամեծ շերտը՝ հասարակությունը։ Հասարակությունը պետք է անցնի ինքնամաքրման ճանապարհով, հասկանա ատելության քայքայիչ լինելն ու արարման արժեքը: Եվ մշտապես հիշի այն նողկալի վիճակը, որից հաճույք էր ստանում վերջին երեք տարիներին։ Երկրորդ՝ մենք, որպես հասարակություն, ապացուցեցինք մեր կեղծավորությունը։ Մենք պատրաստ ենք ներել մերոնց բոլոր մեղքերը՝ ուրիշներին մեղադրելով մանրուքների համար։ Պետք է սովորենք չստել, չներել հիմարներին, հաց չկիսել դավաճանների հետ, ներողամիտ չլինել շանտաժիստների նկատմամբ։ Երրորդ ՝ մենք բոլորս ուզում ենք ոչ թե լինել, այլ երևալ։ Ինտելեկտի, ազդեցության և ապահովվածության արտաքին դրսևորումները մեզ համար ավելի կարևոր են, քան բուն էությունը։ Ապագան, որտեղ ցանկանում ենք մուտք գործել «երկրորդ ձեռքի» «մերսեդես»-ով, կպարզվի «սեքընդ հենդ» է՝ ոչ շատ տեսանելի վայրերում «կարկատներով»։ Չորրորդ՝ մենք արժեզրկեցինք խոսքի և գործի պատասխանատվությունը։ Եվ դա, հավանաբար, ամենադժվարն է․ պատասխանատու լինել ձեր արարքների, խոսքերի համար և, ամենակարևորը, երազանքների համար:

Ծեծված իմաստությունը հուշում է, որ դրանք նյութական են՝ թավայի մեջ շերեփի թակոցը, կարծես, տանում էր դեպի պայծառ ապագա, բայց փոխարենը տարավ դեպի Եռաբլուրի գերեզմանները։ Մենք մասշտաբներով աննախադեպ քաղքենության և հանցավոր անգրագիտության փառատոն ենք կազմակերպել։

Երեք տարի մենք խախտել ենք քաղաքակիրթ կյանքի պարզ և հիմնարար սկզբունքները, որոնք ձևակերպվել են դեռևս Լեռան քարոզներում։ Երեք տարի մենք ներողամիտ եղանք այն ամենի նկատմամբ, որի դեմ քրիստոնեական ավանդույթներով դաստիարակված մարդը պետք է պայքարի։ Երեք տարի մենք ազատ էինք մեր կոպտության մեջ։

Ինձ չի զարմացնում այն, որ մենք պատժվել ենք, դա օրինաչափ է, և վախենամ՝ արժանիորեն։ Եվ ես վախենում եմ, որ սա մեր վերջին տնային առաջադրանքն է։ Այն, որից հետո մենք՝ որպես էթնոս, որպես մեկ ամբողջություն, որպես մեր նախնիների գեների կրողներ և նրանց երկրի ժառանգներ, այլևս չենք լինի։ Մեր անգործությունը երաշխիքն է առ այն, որ դա տեղի կունենա։ Դասերը, որոնք մենք նախընտրում ենք անտեսել, մեր վերջին հնարավորությունն են:

Մնում է միայն դրանք քամուն չտալ։ * Մենե, տեկել, ուփարսին՝ նշան, որն ուղարկվել է Բաբելոնի թագավոր Վալտասարին և վերծանվել է Հին Կտակարանի Դանիել մարգարեի կողմից. Ահա և բառերի իմաստը. Մենե՝ Աստված հաշվեց քո թագավորությունը և վերջ դրեց նրան, Տեկել՝ կշռված ես կշեռքի վրա և համարվել ես չափազանց թեթև, Ուփարսի՝ բաժանված է քո թագավորությունը և տրված է միդիացիներին և պարսիկներին: