Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

15 տարի առաջ այս օրերին 4 ժամանոց բանակցությունից Ալիեւը դուրս եկավ ճմրթված. yerevan.today

Yerevan.today գրում է. «Ուղիղ 15 տարի առաջ, Ֆրանսիայում, իսկ եթե ավելի կոնկրետ՝ Ռամբույեում, փետրվածի 10-ին Արցախի հիմնախնդրի կարգավորման գործընթացքում գրանցվեց թերեւս ամենից լարված, նաեւ՝ տեւական բանակցային փուլը:

Հիմա Հայաստանի անկախության վերականգնումից հետո եղած տասնամյակները մեծ ոգեւորությամբ «զրոյացնող» ճամարտակներից շատերը այն ժամանակ երեւի դեռ մանկապարտեզի սեղանի տակ էին խաղում, ուստի ավելորդ չէ թեթեւակի հիշեցնել, թե ինչ էր տեղի ունենում 15 տարի առաջ բարեկամական, բայց հեռավոր Ֆրանսիայում:

Եվ այսպես. 2006-ի փետրվարի 10-ին սկսվեցին Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանի բանակցությունները Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ: Նրանք նախ Փարիզում առանձին հանդիպումներ էին ունեցել Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակի հետ, ինչից հետո Ռամբույե արվարձանում մեկնարկել էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների բանակցությունները, որոնք ընդհանուր առմամբ տեւեցին 4 ժամ:

Հիշողները նաեւ կմտաբերեն, իսկ տարիքային եւ այլ օբյեկտիվ պատճառներով (ի վերջո, 15 տարի է անցել) չմտաբերողներին հիշեցնենք, որ Ռամբույեի բանակցային մարաթոնից հետո կրտսեր Ալիեւը բավականին տառապած, եթե կարելի է ասել՝ ճմրթված տեսք ուներ: Երեւում էր՝ նեղված է բանակցությունների ընթացքից, ճնշման տակ է եղել։ Եվ հակառակը՝ Ռոբերտ Քոչարյանն իրեն բնորոշ առույգ, վստահ կեցվածքով էր:

Հարցն այն է, որ բանակցությունները, ի մասնավորի՝ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացը երբեք էլ դյուրին ընթացք չի ունեցել, խնդիրները միշտ էլ բարդ են եղել: Ավելին, աշխարհաքաղաքական տարբեր ուժային կենտրոններ, լինեն դա ԱՄՆ-ը, Արեւմուտքը, թե Ռուսաստանը, միշտ էլ ճնշումներ գործադրել են՝ ձգտելով հասնել կարգավորման համաձայնության հանգուցակետի: Բայց խնդիրն այն է, որ հիմա ոմանց, ավելին՝ ակնհայտորեն անարժան սուբյեկտների կողմից այդքան վատաբանվող «նախկինում» Հայաստանը ներկայացնում էին գործիչներ, որոնք կարողանում էին հստակ ու ընկալելի ներկայացնել մեր պետության դիրքորոշումը, կարողանում էին առավել քան բավարար որակով ու մակարդակով պաշտպանել մեր պետության ու մեր ժողովրդի շահերը: Այսինքն՝ էականն այն է, թե ո՛վ է մեր կողմից գլխավոր բանակցողը, ինչպիսի դիրքավորում ունի եւ ինչ դիրքերից է հանդես գալիս, ինչ կեցվածքով:

Ի դեպ, երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ինքնակենսագրական «Կյանք եւ ազատություն» հուշագրության մեջ այդ առումով բավականին խոսուն վկայություն կա՝ Ժակ Շիրակի հետ դեռեւս 1997-ի դեկտեմբերին (Ռոբերտ Քոչարյանն այն ժամանաը ՀՀ վարչապետն էր), ունեցած հանդիպման եւ հենց Արցախի խնդրի կարգավորման թեմայի շուրջ Ֆրանսիայի նախագահի հետ քննարկման մասին: Ընդհանրապես, Ֆրանսիայի նախագահի հետ հաստատած հարաբերությունները ճիշտ օրինակ են երկրների միջեւ ամուր կապի։

Այդ հարաբերությունները միայն փոխադարձ այցելությունները չեն։ Դատելով նաեւ նրանից, թե ինչպես տարիների ընթացքում հաստատած կապերը քանդվեցին, կարող ենք ասել, որ ճիշտ չեն պատկերացումները, որ ղեկավարները չեն կարող ժողովուրդների միջեւ դարավոր բարեկամությունը խաթարել։ Ֆրանսիայի նախագահն այսօր, ըստ տարբեր հրապարակումների, հայտարարում է, որ չի հասկանում Նիկոլ Փաշինյանի պահվածքը։ Այնինչ, մինչ Փաշինյանը, կար փոխադարձ ջերմություն ու վստահություն։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։