3-4 պատգամավոր կորցնելով դուրս եկանք այս վիճակից. որեւէ իշխանություն չէր կարող նման պինդ իրեն պահել. Ալեն Սիմոնյան
Ով ցանկացել է, լքել է «Իմ քայլը», բայց չի բացառվում, որ որոշ գործընկերներ ոչ քաղաքական պատճառներով կարող են մի օր դուրս գալ խմբակցությունից: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշեց ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը:
«Այս իրավիճակից դուրս գալը ցույց տվեց, թե թիմի ամրությունն ինչքան է: Ես շատ ուրախ եմ, որ ընդամենը 3-4 պատգամավոր կորցնելով կարողացանք դուրս գալ այս վիճակից: Ես վստահ եմ, որ որեւէ իշխանություն չէր կարողանալու նման պինդ իրեն պահել»,-ասաց նա: