NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Հերթական բլեֆն ու իշխանությունների տեսլականը՝ «բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ». «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է.

«Ժամանակը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձգտում է խուսափել անխուսափելի պատասխանատվությունից և ինչքան հնարավոր է ժամանակ շահել իր պաշտոնավարումը երկարաձգելու համար։

Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, տեսնելով հանրային հուզումները և դժգոհությունների կուտակումը, արդեն նոյեմբերի 18-ին Փաշինյանը ներկայացրեց իր անելիքների ճանապարհային քարտեզը, որում նշում էր առաջիկա վեց ամսվա համար իր կառավարության առաջնահերթությունների մասին։

Ըստ ներկայացրած ճանապարհային քարտեզի տրամաբանության` 2021 թվականի հունիսին Փաշինյանը պետք է հանդես գար դրա իրագործման հաշվետվությամբ, ինչի արդյունքներով հանրային կարծիքը ու արձագանքը հաշվի առնելով՝ պետք է որոշում կայացվեր հետագա անելիքների վերաբերյալ:

Ըստ էության, սա ենթադրում էր, որ առաջիկա վեց ամիսների ընթացքում արտահերթ քաղաքական զարգացումներ չեն լինելու, բայց հաշվի առնելով ընդդիմության պայքարն ու կառավարության հրաժարականը պահանջող շրջանակների ստվարացումը՝ անցած տարվա դեկտեմբերի վերջին Նիկոլ Փաշինյանը նշեց, որ խորհրդարանական և հետաքրքրված արտախորհրդարանական ուժերին հրավիրում է խորհրդակցությունների՝ 2021 թվականին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու հարցով։ Բայց այս առաջարկն ավելի շատ բլեֆի էր նման։

Ի սկզբանե պարզ էր, որ այն մնալու է օդից կախված, քանի որ ընդդիմությունը ձախողված իշխանությունների հետ քննարկումների ոչինչ չունի, և ընդդիմադիր ուժերի պահանջը հստակ էր, այն է՝ կառավարության հրաժարական, ժամանակավոր կառավարության ձևավորում, իսկ որոշ ժամանակ անց արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացում։

Բայց եթե նույնիսկ ընդդիմադիր ուժերը քննարկումների չեն գալիս, ապա իշխանությունները այդ դեպքում անգամ կարող էին առաջ տանել արտահերթ ընտրությունների օրակարգը, որը հանգուցալուծում կտա ստեղծված ճգնաժամային իրավիճակին։ Այս հարցում իշխանություններն արդեն հույս ունեին, թե ընդդիմադիր հիմնական ուժերը կբոյկոտեն և չեն մասնակցի ընտրություններին, իսկ իրենք կարող են կեղծ ընդդիմադիր կուսակցություններին առաջին պլան բերել և ընտրություններին լեգիտիմ տեսք հաղորդել, հետո էլ հայտարարել, թե ընդդիմությունը վստահ չէր իր հաղթանակի մեջ, դրա համար էլ չմասնակցեց ընտրություններին։ Հենց այդ նպատակով է, որ վերջին շրջանում իշխանության ներսում քննարկվում էր խորհրդարանի լուծարման եղանակով արտահերթ ընտրությունների անցկացման տարբերակը, որը պետք է Փաշինյանին հնարավորություն տար պաշտոնավարել մինչև ընտրություններ։

Բայց իշխանությունների խաղաքարտերը խառնվեցին իրար, երբ ընդդիմության դաշտից ազդակներ հղվեցին արտահերթ ընտրություններին մասնակցելու պատրաստակամության մասին։ Մասնավորապես Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ ընտրություններ լինելու դեպքում դրանց մասնակցելու ու «կրելու» է։

Այս հայտարարությունից ընդամենը մեկ շաբաթ անց իշխող «Իմ քայլը» խմբակցությունը շտապեց օրակարգից հանել արտահերթ ընտրությունների թեման՝ պատճառաբանելով, թե արտահերթ ընտրություններ անցկացնելու Փաշինյանի առաջարկը դրական արձագանք չի ստացել խորհրդարանական ընդդիմության կողմից, իսկ հասարակության լայն շերտերի շրջանում էլ պահանջ չկա։ Սակայն այստեղ էլ է Նիկոլ Փաշինյանը դիմում մանիպուլյացիայի: Նախ՝ ընդդիմադիր որևէ ուժ երբեք դեմ չի եղել արտահերթ ընտրություններին, «քայլողների» այս պնդումը, իրենց իսկ խոսքերով ասած, «լկտի սուտ» է:

Ընդդիմադիր ուժերը պարզ հասկացրել են՝ Նիկոլի հետ քննարկելու բան չունեն, արտահերթ ընտրություն անպայման պետք է լինի, բայց Նիկոլի հրաժարականից հետո. նա չի կարող և չպետք է ընտրություն անցկացնի: Ինչ վերաբերում է հասարակության լայն շերտերի պահանջին, ապա ստացվում է, որ իշխանությունները փորձում են շահարկել այն պահը, որ փողոցում կրիտիկական զանգված չկա, սակայն այդպես էլ չեն պարզաբանում, թե ինչ գործիքով են չափել՝ հանրային պահանջ կա՞, թե՞ ոչ։ Եթե իշխանությունները կարծում են, թե երկրում քաղաքական փոփոխությունների ցուցիչը միայն փողոցում հավաքված մարդկանց քանակն է, ապա սխալվում են, քանի որ պարտադիր պայման չէ, որ բոլորը փողոց դուրս գան, որից հետո միայն հասկացվի, թե կառավարության հրաժարականն են պահանջում կամ արտահերթ ընտրություններ են ցանկանում։

Ու վերստին պարզ է դառնում իշխանությունների նպատակը, այն է՝ ինչքան հնարավոր է ժամանակ շահել և մոռացության տալ տեղի ունեցածը, այսինքն՝ Նիկոլն ու թիմակիցները պարզապես ասում են՝ «լավ, ինչ եղել, եղել է, բան էր՝ ստացվեց, եկեք մոռանանք ու գնանք առաջ»: Ի դեպ, այդ ճանապարհին բացառված չէ, որ արտահերթ ընտրությունների թեմայի բլեֆը ևս մեկ անգամ շրջանառության մեջ դնեն, այս անգամ արդեն Փաշինյանի ներկայացրած ճանապարհային քարտեզի ժամկետի ավարտին։ Եթե, իհարկե, մինչ այդ մնան իշխանության: Եթե.․․»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: