Ավագանու «Իմ քայլ» խմբակցության նոր անդամ Անուշ Քլոյանը «Մարտի 1»-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է
Երևանի ավագանու նիստի մեկնարկին քաղաքապետ Հայկ Մարությանը հայտարարեց՝ ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը համալրվել է մեկ նոր անդամով. ընտրական ցուցակի հերթականությամբ մանդատ է ստացել Անուշ Քլոյանը։
Նշենք, որ Անուշ Քլոյանը Մարտի 1-ի զոհերից Գոռ Քլոյանի քույրն է։ Հիշեցնենք, որ Անուշ Քլոյանը փոխարինում է Գայանե Մելքոմ-Մելքոմյանին: Վերջինս ընտրվել է Երևանի փոխքաղաքապետ: Այս մասին գրում է News.am-ը: