Ամուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան
Հասարակություն

Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը. Գարեգին Բ-ն Ս․ Ղևոնդյանց քահանաների տոնի առիթով

Փետրվարի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Ս․ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը։ Այս առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում էին համախմբվել 230 եկեղեցականներ, որոնց թվում՝ 13 թեմակալ առաջնորդներ, 29 Մայր Աթոռի միաբան եպիսկոպոսներ, վարդապետներ եւ աբեղաներ եւ Հայաստանի թեմերից ու Արցախից ժամանած 188 քահանաներ:

Տոնի կապակցությամբ Վաղարշապատ քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցում, հանդիսապետությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ։ Պատարագիչն էր Արարատյան Հայրապետական թեմի Երեւանի Դավթաշենի Սրբոց Նահատակաց եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Խորեն քահանա Մարուքյանը։

«Սուրբ Պատարագի միասնական եւ ընդհանրական աղոթքի մեջ գտնվելով` մասնավոր եւ առանձնահատուկ զգացողություններ ենք ապրում, որովհետեւ հնարավորություն է ընձեռնված մեզ հոգեւոր ծառայության քահանայական ուխտը վերանորոգելու, առավել եւս արժեւորելու դարերի խորքից եկող «վասն հավատո եւ վասն հայրենյաց» խորհրդով ապրելու հոգեւոր ապրումներն ու առաքինությունները», - ընդգծեց իր քարոզում Խորեն քահանան՝ երախտագիտություն հայտնելով Վեհափառ Հայրապետին Սուրբ Էջմիածնի հյուրընկալ ջերմության ներքո վերստին գտնվելու հնարավորության համար։

Անդրադառնալով օրվա խորհրդին՝ Տեր Հայրը մասնավորապես նշեց․ «Պատմության մեջ ժողովուրդների համար կան տարեթվեր, որոնց հիշատակը, տոնակատարությունը բորբոքում են ժողովրդի սրտի մեջ անթեղված կրակներ: Այդպիսին է մեր ժողովրդի պատմության մեջ 451 թվականի Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը: ․․․Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտի հիշատակումը մեր ազգային արժանապատվության բարձր գիտակցության, հայրենասիրության, աստվածսիրության, նահատակության եւ գոյության հարատեւության պատմությունն է: Այսօր ամեն մի հայի համար հայրենիքը, Եկեղեցին, լեզուն, հազարագանձ իր մշակույթը պահելու ուխտը վերանորոգելու լավագույն օրն է։

․․․Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսամարտը լոկ մի դյութազնական դրվագ չէ, այլ դարեդար ապրող, ներշնչող, կազմակերպող մի ուժ, մի ոգի, հրեղեն մի սյուն հայոց երկնակամարի վրա միշտ բոցավառվող, որն առաջնորդել է մեր ժողովրդին իր պատմության քառուղիներում: Դրա շնորհիվ է, որ այսօր կանք, ապրում ենք»:

Խոսելով մեր օրերի հերոսամարտի մասին՝ պատարագիչն ընդգծեց․ «Վերջին պատերազմին մենք ունեցանք նահատակներ եւ մենք խոնարհվում ենք նրանց նահատակության ոգու առջեւ: Նրանք բոլորն էլ Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսական ոգով լցված նահատակվեցին վասն հայրենյաց իմացյալ մահով: Որքան էլ որ դառն եղավ մեզ համար պատերազմի ելքը, մենք իրավունք չունենք հուսահատվելու: Ինչպես Ղեւոնդյանց եւ Վարդանանց նահատակների թափված արյան գինը եղավ մեր գոյության հարատեւությունը, այնպես էլ արցախյան պատերազմի նահատակների զոհաբերության գինը եղավ երկրորդ անգամ ցեղասպանության չենթարկվելու առհավատչյան»։

Տոնի առիթով Տեր Հայրը սրբերի բարեխոսության հայցով իր շնորհավորանքները բերեց ներկաներին՝ մաղթելով․ «Թող Աստված բոլորիս իմաստություն պարգեւի, ուժ, կարողություն, որպեսզի հոգեւոր ծառայության քահանայական ուխտի վերանորոգումով մեր նախանձախնդիր եւ նվիրյալ ծառայությամբ, առանձնահատուկ ջերմությամբ մեր ժողովրդին առաջնորդենք Ավետարանի կյանքով, Հիսուս Քրիստոսի պատգամներով եւ պատվիրաններով, նրա սիրո վարդապետությամբ, որպեսզի մեր միջից վերանա անմիաբանության հազկերտը, անտարբերության եւ անհանդուրժողականության հազկերտը, հակառակության եւ ատելության հազկերտը, մեր ինքնության հետ առանչություն ունեցող հոգեւոր եւ ազգային ժառանգությունը մերժող հազկերտը, Եկեղեցու դերն ու նշանակությունը չգնահատող ու չարժեւորող հազկերտը, մոլություններով եւ այլասերվածությամբ ապրող հազկերտը, չապաշխարող եւ հոգեւոր փրկությունը չփնտրող հազկերտը եւ վերջապես, չարությամբ եւ ոխակալությամբ ապրող վրեժխնդիր հազկերտը: Ղեւոնդյանց եւ Վարդանանց հերոսական ոգին մեզ համար թող լինի մի-մի հատու զենք, որպեսզի կարողանանք բոլոր ժամանակների վասն հավատո եւ վասն հայրենյանց նահատակների երազանքները եւ պատմական արդարությունը վերականգնենք ու հաստատենք»։

Սուրբ Պատարագի ավարտին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հանդիսությունների դահլիճում տեղի ունեցավ քահանաների հավաք եւ պարգեւաբաշխություն։ Ողջույնի խոսքով հանդես եկավ քահանաների հավաքի կազմակերպիչ հանձնախմբի պատասխանատու Գերաշնորհ Տ. Միքայել եպիսկոպոս Աջապահյանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ ավանդական շնորհաբաշխությունը: Ի գնահատություն Հայոց Եկեղեցու անդաստանում երկարամյա վաստակի, նվիրյալ եւ արդյունավոր հովվական ծառայության` մի շարք եկեղեցականների շնորհվեց ավագ քահանայության պատիվ, ծաղկյա փիլոն եւ լանջախաչ կրելու իրավունք։

Ավագ քահանայության պատվի արժանացան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի կառույցներում սպասավորող Տ. Խորեն քահանա Կիրակոսյանը, Տ. Պարույր քահանա Ավետիսյանը, Տ. Վահրամ քահանա Մելիքյանը, Տ. Ադամ քահանա Մակարյանը, Ֆրանսիայի հայոց թեմից՝ Տ. Տիրայր քահանա Գըլըճյանը։

Ծաղկյա փիլոն կրելու իրավունք շնորհվեց Արարատյան Հայրապետական թեմից Տ. Բաբկեն քահանա Հայրապետյանին, Տ. Գրիգոր քահանա Գրիգորյանին, Տ. Թովմա քահանա Անդրեասյանին, Տ. Շմավոն քահանա Ղեւոնդյանին, Տ. Զգոն քահանա Աբրահամյանին, Տ. Վահան քահանա Առաքելյանին, Տ. Արարատ քահանա Օրդոյանին, Տավուշի թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Առաքելյանին եւ Տ. Թորգոմ քահանա Մարգարյանին, Կոտայքի թեմից՝ Տ. Հայկազ քահանա Մասոյանին, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Նշան քահանա Սարգսյանին, Վայոց Ձորի թեմից՝ Տ. Սեպուհ քահանա Հարությունյանին, Գերմանիայի հայոց թեմից՝ Տ. Տիրատուր քահանա Սարդարյանին, ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունից՝ Տ. Պսակ քահանա Մկրտչյանին, Տ. Հակոբ քահանա Գրիգորյանին եւ Տ. Գալուստ քահանա Սահակյանին։

Քահանայական լանջախաչ կրելու իրավունքի արժանացան ՀՀ ԶՈՒ Հոգեւոր առաջնորդությունից Տ. Վարազդատ քահանա Նաջարյանը եւ Տ. Գյուտ քահանա Գալստյանը, Շիրակի թեմից՝ Տ. Մակար քահանա Գալամդարյանը եւ Տ. Նարեկ քահանա Անտոնյանը, Կոտայքի թեմից՝ Տ. Համազասպ քահանա Հագեյանը, Գեղարքունյաց թեմից՝ Տ. Սիմեոն քահանա Հովհաննիսյանը, Գուգարաց թեմից՝ Տ. Լեւոն քահանա Դավթյանը եւ Տ. Վաղարշ քահանա Հակոբյանը, Մասյացոտնի թեմից՝ Տ. Գեւորգ քահանա Աբյանը եւ Տ. Արտաշես քահանա Հակոբյանը, Արցախի թեմից՝ Տ. Բենիամին քահանա Ծատուրյանը, Երեւանի Ս. Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցուց՝ Տ. Աշոտ քահանա Աբրահամյանը։

Շնորհաբաշխության ավարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը հոգեւորականաց դասին բերեց իր օրհնությունն ու հայրապետական պատգամը: Ջերմագին շնորհավորանքներն ուղղելով հոգեւոր դասին տոնի առիթով՝ Հայոց Հովվապետը մաղթեց, որ ղեւոնդյանց ոգով շարունակեն իրենց առաքելությունը եւ արժանի լինեն մեր սուրբ հայրերի ժառանգը կոչվելու, ազգին ու հայրենիքին մատուցած ծառայությանց համար արժանանան նաեւ սերունդների գնահատանքին եւ մեծարանքին։ Վեհափառը նաեւ իր շնորհավորանքը բերեց պարգեւների արժանացած եկեղեցականներին՝ ընդգծելով, որ հպարտ է հանձնառությամբ ու նվիրումով ծառայություն իրականացնող եկեղեցականաց դասով։

Նորին Սրբությունն ընդգծեց, որ ձեւավորված գեղեցիկ ավանդույթի համաձայն հոգեւոր սպասավորները համախմբվում են Մայր Աթոռում ոչ միայն ապրելու տոնի հոգեւոր խնդությունը, հիշատակելու եւ հայցելու Ղեւոնդյանց սրբերի բարեխությունը, այլ նաեւ անդրադարձ ունենալու այն առաքելությանը, որին կոչված են, համեմատելու իրենց գործունեությունը Ղեւոնդյանց քահանաների ծառայության եւ ոգու հետ, տեսնելու՝ արդյո՛ք հավատարմորեն պահում են նույն ընթացքը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խոսքով՝ Ղեւոնդյանք պատմական իրողությունից՝ Ավարայրի դաշտում Հազկերտին դիմակայող հոգեւորականներից վերածվել են խորհրդի, որով «Ղեւոնդյանք» ասելով՝ հասկանում ենք դարերի մեջ գործած ու ծառայած, այսօր եւս պաշտոնավարող եկեղեցականներին, որոնք արժանավորապես, իրենց կոչումի գիտակցությամբ, խորը հավատքով, Քրիստոսի ու հայրենյաց սիրով իրենց ծառայությունն են բերում մեր ժողովրդին, մեր սուրբ Եկեղեցուն եւ հայրենիքին։ Նորին Սրբությունը շեշտեց, որ բոլոր ժամանակներում՝ թե՛ ազգային կյանքի վերելքի շրջաններին եւ թե՛ մեր ժողովրդի դժվարին փորձությունների պահերին, մեր հոգեւոր հայրերը եկեղեցականին արժանի բարձրության վրա են գտնվել։

Այս առիթով Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձ կատարեց ներկա բարդ իրավիճակին՝ բերելով իր աղոթքն ու խոնարհումը քաջարի զավակներին, որոնք իրենց կյանքն ընծայեցին մեր հայրենիքի պաշտպանության սրբազան գործին, հարգանքը՝ արիասիրտ բոլոր զինվորներին ու հարամանատարներին։ Նորին Սրբությունը նաեւ բարձրորեն գնահատեց պատերազմի օրերին՝ առաջնագծում եւ թիկունքում, հայ եկեղեցականների դրսեւորած ոգին ու նախանձախնդրությունը։ Առկա ծանր պայմաններում Հայոց Հայրապետը կարեւորեց եկեղեցականների առաքելությունը՝ ժողովրդին արիությամբ գոտեպնդելու, որպեսզի, ինչպես ողջ պատմության ընթացքում Քրիստոսի հանդեպ հավատով մեր ազգը մերժել է վախն ու հուսահատությունը, կորստյան այդ ցավն ու տրտմությունը մեր ժողովուրդը կարողանա հաղթահարել եւ հույսով, հավատով ու լավատեսությամբ լցվել գալիքի նկատմամբ։

«Այսօր ես կուզեմ նաեւ իմ հորդորն ու պատգամը բերել ձեզ բոլորիդ, որպեսզի շարունակեք ձեր ծառայությունը նույն բարձր գիտակցությամբ ու պատասխանատվությամբ, նույն արի ոգով եւ հանձնառությամբ։ Դժվարին ժամանակների մեջ ենք, բազում փորձություններ են ծառացած մեր ժողովրդի առջեւ։ Եվ այս ժամանակներում կարեւոր դերակատարություն է վերապահված մեր Եկեղեցուն եւ մեր եկեղեցականությանը։ Պիտի կարողանանք դժվարին այս իրավիճակից դուրս գալ, եթե քաջությամբ ու արիությամբ իրականացնենք մեր առաքելությունը իբրեւ Եկեղեցի եւ իբրեւ եկեղեցականություն։ Մենք պիտի կարողանանք ճիշտ պատգամներ բերել մեր ժողովրդին, ապահովել ճիշտ առաջնորդություն։ Պիտի կարողանանք արիությամբ սաստել սխալը, վատը, չարը, անօրենը եւ քաջալերել, խրախուսել եւ գնահատանքի ու մեծարանքի արժանացնել բարին, արդարը, ազնիվը, ճշմարիտը, հայրենանվերը, ազգաշենն ու աստվածօրհնյալը։ Միայն այդպես կկարողանանք այս ծանր իրավիճակից դուրս բերել մեր ժողովրդին ու մեր երկիրը», - ասաց Ամենայն Հայոց Կաթողիկոսը՝ կարեւոր նկատելով, որ հայ եկեղեցականը չտարվի ժամանակի հողմերով, այլ նրա հայացքը միշտ ուղղված լինի դեպի հավերժի ընթացքը։

Վերջում Հայոց Հայրապետը հայցեց, որ Տերն Իր շնորհներով զորացնի մեր եկեղեցականությանը, որպեսզի շարունակեն իրենց օգտակար ու գնահատարժան ծառայությունը մեր ազգին ու հայրենիքին եւ այս ժամանակների համար նույնպես իրենց սպասավորությամբ պանծացնեն Հայ Եկեղեցու անունն ու հեղինակությունը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մաղթեց, որ Աստված Իր օրհնությունը եւ զորավոր Աջը հովանի դարձնի մեր հայրենիքի եւ մեր ողջ ժողովրդի վրա՝ հաղթանակով, հույսով եւ աներկբա հավատով դուրս գալու այս դժվարին ժամանակներից։