Սա էլի իր ռեպերտուարում է՝ ինքը ոչ մի բան պարտավոր չի. Ռուսլան Բաղդասարյանը՝ Հայկ Մարությանի մասին
Եթե քաղաքապետարանը պարտավոր չի շենքի ներսի խնդիրներով էլ զբաղվել, մի հատ հստակեցրեք դուք ընդհանրապես որևիցե պարտավորություն ունե՞ք: Բացի կեղծ խոստումներ տալուց, ի՞նչ եք արել:
Համատիրությունների աշխատանքը ո՞վ պետք է վերահսկի, որ շենքի ներսի խնդիրները լուծվեն:
Իսկ, եթե համատիրությունների ինստիտուտը լավ չի գործում, ո՞վ պիտի օրենքի փոփոխություն նախաձեռնի այն կայացնելու համար:
Տրանսպորտ ես փոխում քո արևին՝ հնադարյա «կոպեկի» արկղ դնելով: Ու դա համարում ե՞ս տրանսպորտային ցանցի ռեֆորմ, ուրեմն կգնաս ձեր տան մուտքի դռանը էդ արկղը կդնես, այ անամոթ:
Բնակ ֆոնդ ավելացնելիս՝ իհարկե չեմպիոն ես, բայց քո սեփական բնակֆոնդը:
Հ.Գ. հարց էի տվել քեզ, Հայկ Մարության՝ քեզ համար 50 դրամն էր թանկ, թե՞ Հայրենիքը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Ռուսլան Բաղդասարյանը:
