Հայտնի է Հայաստան վերադարձած 5 հայ գերիների անունները, նրանցից 3-ը Շիրակից են
Ադրբեջանից վերադարձած մեր հինգ հայրենակիցներից երեքը Շիրակի մարզից են։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նազելի Բաղդասարյանը։
Նշենք, որ քիչ առաջ «Էրեբունի» օդանավակայանում հայտարարեցին Ադրբեջանից Հայաստան վերադարձած հինգ հայ գերիների անունները։
Նրանք են․
Ալոյան Թաթուլ Սամվելի
Գալստյան Արայիկ Հրաչյայի
Իսրայելյան Հովհաննես Գեւորգի
Մովսիսյան Վահրամ Արայիկի
Մանուկյան Կարեն Արայիկի
Հիշեցնենք նաեւ, որ գերիների հերթական խումբը Հայաստան վերադարձավ ռուսական կողմի միջնորդությամբ։