Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Երկար տարիներ Հայաստանն է եղել պարտադրողի դերում, հիմա պարտված կողմը գտնվում է ճնշումների ներքո. Սեյրան Օհանյան. «Փաստինֆո»

Պետք է ամեն ինչ անել, որպեսզի Արցախի ՊԲ-ն իր գործունեությունը շարունակի Արցախի ժողովրդի անվտանգությունն ապահովելու գործում: Միգուցե լինեն կառուցվածքային որոշակի փոփոխություններ, բայց հիմնական դերակատարությունը պետք է շարունակի Արցախի բանակը, հատկապես՝ համագործակցելով ՀՀ Զինված ուժերի և այսօր այնտեղ տեղակայված ռուսական խաղաղապահ զորքերի հրամանատարության հետ: Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել Հայաստանի և Արցախի ՊՆ նախկին նախարար, գեներալ-գնդապետ Սեյրան Օհանյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող տեղեկություններին, որոնց համաձայն՝ ժամկետային զինծառայողներին այլևս Հայաստանից Արցախ չեն ուղարկելու և Հայաստանի քաղաքացիները ծառայելու են բացառապես Հայաստանի սահմաններում։

ՊՆ նախկին նախարարը մեզ հետ զրույցում կարևորեց բանակի համալրման խնդիրների շուտափույթ լուծումը. «Գիտեք, որ այսօր ՀՀ Զինված ուժերը և Արցախի բանակը համալրվում են խառը համալրման սկզբունքով և ՛ ժամկետային, և՛ պայմանագրային ծառայողներ կան: Պայմանագրային ծառայողներ նկատի ունեմ սպաներ, ենթասպաներ, պայմանագրային սերժանտներ և զինվորներ:

Դա նշանակում է, որ պայմանագրային տարրը պետք է ավելացվի, համապատասխան աշխատանք պետք է տարվի զինվորական ծառայության գրավչության բարձրացման, զինվորական ծառայության պայմանների և սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

Արձագանքելով մեր այն դիտարկմանը՝ արդյո՞ք սրանով կարող ենք արձանագրել, որ Հայաստանը այլևս դադարում է լինել Արցախի անվտանգության երաշխավոր, Սեյրան Օհանյանն ասաց.

«Մենք ունենք Սահմանադրություն, որը չի փոփոխվել: Ամեն ինչ կախված է, թե մեր երկրի ղեկավարությունը, որոնց նկատմամբ վստահությունը հավասարվել է զրոյի, ինչպես կբանակցեն և ինչ իրավիճակում կպահեն Արցախի խնդրի լուծման հարցը»,-ասաց ՊՆ նախկին նախարարը:

Անդրադառնալով Սյունիքում վերջերս արձանագրված հերթական միջադեպին, երբ ադրբեջանական զորքերը իրենց դիրքերը առաջ էին բերել Ներքին Խնձորեսկի տարածքում, Սեյրան Օհանյանը նկատում է, որ այս ամենը հետևանք է նրա, որ ՀՀ համապատասխան մարմինները, ղեկավարությունը համապատասխան միջոցներ չեն ձեռնարկում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից հետո պահպանել դիրքերը, որտեղ զորքը անցել է պաշտպանության, հատկապես՝ ՀՀ սահմաններում:

«Համապատասխան միջոցառումներ չեն ձեռնարկվում՝ հիմք ստեղծելու հետագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի հարցերը լուծելու համար: Դա նշանակում է, որ պետք է ամեն ինչ անել և խելացի բանակցային միջոցառումների շրջանակներում կանգնել այն վայրերում, որտեղ կանգնել են: Այդ ամեն ինչը պետք է իրականացվի սահմանագծման կանոնների համաձայն: Պետք է լինի խաղաղության պայմանագիր, պետք է կազմվեն հարևանների հետ հանձնաժողովներ, որոնք այդ ամենը կիրականցնեն»,-ասաց Սեյրան Օհանյանը:

ՊՆ նախկին նախարարը վստահեցնում է՝ ամենավտանգավորն այն է, որ եթե առանց այդ գործընթացի դիրքեր, ռազմավարական նշանակության հատվածներ, ճանապարհներ են հանձնվում հակառակորդին, ապա հետագայում սահմանագծման ժամանակ շատ դժվար է լինելու հիմնավորել, որ նրանք այդ տարածքներից հետ քաշվեն.

«Իսկ թե, որ քարտեզների հիման վրա են դրանք իրականացվում, անհայտ է, որովհետև Խորհրդային միությունում բազմաթիվ քարտեզներ են եղել և այդ քարտեզներում շատ տարածքներ՝ օրինակ Շուռնուխ գյուղը Հայաստանի հատված է»,-ասաց Սեյրան Օհանյանը: