NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է ազատվել Արցախից կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ հիմա ականատես ենք լինում․ Տարասով. «Հրապարակ»

«Հրապարակը» զրուցել է ռուս վերլուծաբան Ստանիսլավ Տարասովի հետ։

- Պարոն Տարասով, Ձեր գնահատմամբ, ինչո՞ւ, այնուամենայնիվ, Նիկոլ Փաշինյանը չգնաց արտահերթ ընտրությունների, թեպետ տևական ժամանակ հանդես էր գալիս այդ մա­սին ուղերձներով:

- Նրանից հետո, երբ պատերազմը տանուլ է տրված, միևնույն է, նրան դժվար է լինելու մնալ իշխանության ղեկին: Սա՝ մեկ, և երկու՝ որքան շատ մնա այս ռեժիմը, այնքան Հայաստա­նի համար վատ է լինելու: Եվ ևս մի բան. կան արտաքին քաղաքական խաղացողներ, որոնք շահագրգռված են, որ նա մնա: Ինչու, որովհետև նա կապիտուլյացիայի փաստաթղթի տակ է ստորագրել: Եթե հիմա Փաշինյանին հեռացնեն, նրանք հայտարարում են, որ եթե Փաշինյանը պետք է հեռանա, ապա միայն՝ սահմանադրական ճա­նապարհով: Հեղաշրջումն անընդունե­լի կլինի, ոչ լեգիտիմ կճանաչվի: Դե, Փաշինյանն ու ընկերներն Էլ կռվում են իշխանության համար: Այսքան բան: Սա լա՞վ է հայերի համար՝ չեմ կարծում: Առանց այն էլ ամեն ինչ տանուլ են տվել, տանուլ կտան նաև այն, ինչ մնացել է: Եվ նաև մտածում եմ՜ սրան դրդեց նաև Քոչարյանի հայտարարու­թյունը: Նա ասաց, չէ՞, որ մասնակցելու է ընտրություններին: Երևի սա էլ այդ հայտարարության արձագանքն էր:

- Չկա՞ր նման հաշվարկ:

- Գիտե՞ք, Մոսկվան այդքան ակտիվ չի միջամտում, քանի որ համարում ենք, որ սա ներքին հարց է: Գիտեք՝ այն բանից հետո, թե ինչ կատարվեց Արցախյան պատերազմի ժամանակ, հիմա հարցը, թե ով է Երևանում լի­նելու իշխանության ղեկին, արդեն հե­տագայի համար շատ բան չի փոխելու: Իհարկե, Քոչարյանն այն ֆիգուրներից է, որ Մոսկվայի հետ շատ լավ հարա­բերություններ ունի, բայց բանն այն է, որ հիմա նոր ֆորմատներ են ձևավորվել: Կա Մոսկվա-Երևան-Բաքու, կա Մոսկվա-Բաքու-Անկարա, շատ ֆորմատներ, ԵԱՀԿ ՄԽ-ն չի աշխա­տում, և ոչ ոք չգիտի՝ դա երբ կլինի: Եվ հետո, շատ բան տանուլ է տրված, և իրավաբանորեն՝ ռուսական խա­ղաղարար ուժերն Ադրբեջանի տարածքում են: Սա ԶՈՒ սահմանափակ կոնտինգենտ է: Եվ նորից պետք է ասեմ՝ Փաշինյանը չգնաց Արցախը ճանաչելուն: Շատ հարցեր, որոնց պա­տասխանները հայերն իրենք պետք է տան:

-Ո՞ր շրջանակներում են արտա­քին քաղաքական խաղացողնե­րը, որոնց մասին ասում եք՝ շա­հագրգռված չեն Փաշինյանի հեռա­ցումով:

-ԵԱՀԿ ՄԽ-ի տեսանկյունով, օրի­նակ, լիդերները՝ Փարիզը, Մոսկվան ու Վաշինգտոնը: Մեկ-մեկ Բաքուն է Փաշինյանին հայհոյում, ու հստակ է, որ նրանց հիմա անհրաժեշտ է պահպանել Փաշինյանին: Անկարան էլ հետաքրքրված չէ Փաշինյանի հե­ռացումով: Եվ ասեմ նաև, որ բոլորը հասկանում են, որ սա թույլ ռեժիմ է, ու որ այն Հայաստանի համար աղետ է: Ամենալավ տարբերակն այն կլի­ներ, որ իշխանափոխությունը լիներ սահմանադրական ճանապարհով՝ ընտրությունների միջոցով: Քանի որ եթե հիմա հանկարծ նրան գա­հընկեց անեն, կսկսեն մեղադրել, որ Ռուսաստանն առնչություններ ունի հե­ղաշրջմանը մասնակցած ուժերի հետ: Ոչ ոք իր վրա նման մեղադրանքներ չի ուզում վերցնել: Այնպես որ, հայերը հիմա իրենք իրենց հայեցողությանն են թողնված և ստիպված են լինե­լու ըմպել այդ դառնության գավաթը մինչև վերջ: Ինքներդ:

-Երևի տեղյակ եք Նիկոլ Փաշինյանի թիմի անդամ Անուշ Բեղլոյանի՝ «Շուշա» բառի ու հայտարա­րությունների մասին, թե կարևոր չէ՝ ով սկսեց պատերազմը, ում էին պատկանում այդ տարածքները: Գիտեք նաև, որ Հայաստանում այս հայտարարությունը մեկնաբանվում է որպես ևս մեկ ապացույց, որ իշխա­նության ներսում թուրք-ադրբեջանական գործակալներ են:

-Եթե օբյեկտիվորեն նայենք, Փա­շինյանը մինչ այս շատ է խոսել Ղարաբաղի մասին, իսկ երբ սկսվեց պա­տերազմը, նա շատ քիչ բան արեց այն պաշտպանելու համար: Տապալված դիվանագիտություն, եկավ հեղափո­խության դրոշներով, բայց Սարգսյանից շատ ավելի վատ դիվանագի­տություն տարավ: Տպավորություն էր, որ նա հանձնում էր Արցախը:

-Այսինքն՝ «պտուղներով է ճա­նաչվում ծառը»:

-Այո, պտուղներով: Ես հիմքեր չունեմ պնդելու, որ սա սցենար էր, ծրագիր, դավաճանություն, չեմ ուզում, որ ինձ այս խոսքերը վերագրվեն, բայց մեր փորձագետների մեծ մասի մոտ այն տպավորությունն է, որ այս ողջ ընթացքում Փաշինյանը փորձել է թո­թափվել Արցախից: Թոթափել, նետել: Իսկ ո՞ւմ նետել: Կամ չգնաց Արցախի անկախությունը ճանաչելուն: Կամ էլ այն մտցնել Ադրբեջանի կազմ, ինչին էլ, մասնավորապես, հիմա ականատես ենք լինում: Եվ հիմա էլ Արցախից մնացած մասի անվտանգության երաշխա­վորը Ռուսաստանն է, ոչ Հայաստանը: Առհասարակ, հիմա ի՞նչն է կապում Հայաստանն ու Արցախը:

-Ի՞նչ նկատի ունեք՝ ասելով, որ Քոչարյանից բացի՝ հիմա ձևավորվել են այլ ֆորմատներ: Նկատի ունեք՝ նրան այլընտրա՞նք:

-Ոչ, նկատի ունեմ Ղարաբաղի ապագա կարգավիճակի որոշման ֆորմատը: Առաջին ձևաչափը, որ կար՝ Մինսկի խումբը, հա: Բոլորը, բացի Ադրբեջանից, համամիտ էին, որ նա պետք է աշխատի: Այնտեղ մեկ կետ կա՝ Արցախի կարգավիճակի հարցը, բայց թե երբ այն կաշխատի, ոչ ոք չգիտի: Մոսկվա-Բաքու ձևաչափ. այն բանից հետո, երբ Փաշինյա­նի կառավարությունը հրաժարվեց Արցախը ճանաչելուց, իրավաբանո­րեն ռուս խաղաղապահները Ադրբե­ջանի տարածքում են՝ հանդիսանալով Արցախի հայության անվտանգության երաշխավորը: Նման ֆորմատում Ղա­րաբաղի, այնտեղի հայության կարգա­վիճակը կարելի է լուծել Մոսկվա-Բաքու երկկողմանի երկխոսության մակարդակում: Առանց Երևանի մասնակցության: Ահա թե որն է խնդիրը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: