NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Տեսանյութ

Անդրանիկ Քոչարյանն իր կազմով թալանում է Գյումրին. բացառիկ կադրեր 1993 թվականի Գյումրիից (տեսանյութ). Politik.am

Politik.am-ը գրում է. «Այս իշխանությունների մի շարք ներկայացուցիչներ, որոնք առավել ակտիվ են խոսում նախկիններից, թալանից, ժողովրդից գողացվածի վերադարձի մասին՝ այդքան էլ թափանցիկ անցյալ չունեն և ոմանց դեպքում թալանն ու գողությունը իրենց անցյալի անբաժանելի մաս են կազմում:

Թալանից և նախկիններից ամենահաճախը խոսում է իշխանական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: Նա Լևոն Տեր-Պետրոսյանի իշխանության տարիներին բարձր պաշտոններ է զբաղեցրել և իր կենսագրության այդ հատվածը մշտապես խնամքով շրջանցում է:

Ամիսներ առաջ իր կենսագրության այդ հատվածից հետաքրքիր դրվագներ էր ներկաացրել Antifake.am լրատվականը: Հրապարակումից պարզ էր դառնում, որ Անդրանիկ Քոչարյանը մասնակից է եղել աղետի գոտու թալանին:

1988թ.-ի ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, երբ աղետից տուժած բնակավայրերին օգնության ձեռք էին մեկնել աշխարհի գրեթե բոլոր երկրները, օգնության ծավալներն այնքան խոշորամասշտաբ էին, որ լուրջ խնդիր էր դարձել եկած օգնությունները վագոններից բեռնաթափելն ու այն պահեստավորելը։ Գյումրու երկաթ գծի կայարանի տարածքում էր գտնվում երկաթ գծի շինարարական կազմակերպությունը, որն ուներ շատ մեծ բակային տարածք ու շատ մեծ պահեստային տնտեսություններ։ Օգնություն եկած վագոնները արագ բեռնաթափելու նպատակով, հիմնականում շինանյությով, էլ․ սարքավորումներով բեռնված վագոններն բեռնաթափվում էին երկաթ գծի շինարարական կազմակերպության պահեստներում և բակային տարածքում։ Ստացվել էր այնպես, որ այդ շին. կազմակերպությունում պահեստավորվել էր մի քանի անգամ ավելի շինանյութ, քան մնացած տարածքներում։

1993թ․-ին Շիրակի տարածաշրջանում ՀՀ նախագահի լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել Անդրանիկ Քոչարյանը, որը, ըստ մեր աղբյուրի տեղեկությունների, իմանալով այդ պահեստավորված շինանյութի տեղը, տարբեր պատրվակներով այն սկսեց տեղափոխել նախ Հրազդան մաշ գործարան, իբր Շիրակի մարզի գյուղատնեսական տնտեսություններին աջակցելու նպատակով, մինի տրակտորներ պատրաստելու համար։ Այդ ժամանակ Հրազդան մաշի գլխավոր տնօրենը ՀՀ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբայր՝ Տելման Տեր-Պետրոսյանն էր։ Գյումրի քաղաքի վերականգնման համար ուղարկված, բայց այլ նպատակներով Հրազդան մաշ ուղարկված հազարավոր տոննաներով մետաղական տարբեր պրոֆիլների հեծաններից ու մետաղական թիթեղներից, այդպես էլ Շիրակի մարզ չբերվեց նույնիսկ մեկ ձեքի բահ։

Երբ սկսվեց Երևանի հանրապետական մարզադաշտի վերանորոգման աշխատանքները, Անդրանիկ Քոչարյանը Վանո Սիրադեղյանին հաճոյանալու համար, ըստ մեր աղբյուրի, Գյումրիից Երևան ուղարկեց աղետի գոտու վերականգնման համար նախատեսված հարյուրավոր տոննաներ մետաղական ամրաններ, էլ․ տրանսֆորմատորներ և տասնյակ կիլոմետրերով էլ․ մալուխներ։

Ավերիչ երկրաշարժից ամիջապես հետո, Գյումրիի շինարարական կազմակերպությունները ստացել էին նաև, արտասահմանյան` Ճապոնական (KATO), Գերմանական (LIBSHER) մակնիշի ավտոկռունկններ, էքսկավատորներ, բուլդոզերներ և տարատեսակ այլ տեխնիկաներ։

Քոչարյան Անդրանիկն այդ ողջ տեխնիկան նախ հավաքեց մեկ կառույցի մեջ, որից հետո բոլորը դուրս տարավ հանրապետությունից` համաձայն մեր աղբյուրի տեղեկությունների:

Քոչարյան Անդոնը աղետի գոտու վերականգնման համար ուղղարկված շինանյութերը Գյումրիից ապօրինի դուրս հանելով, ոչ միայն հսկայական գումարներ աշխատեց, այլ փորձեց հաճոյանալ Լևոն Տեր-Պետրոսյանի եղբորը և Վանո Սիրադեղյանին` ակնկալելով նրանց աջակցությունը, Շիրակի մարզպետի պաշտոնում նշանակվելու հարցում:

Այս մեղադրանքներին Անդրանիկ Քոչարյանը այդպես էլ չպատասխանեց, ավելին անգամ դատական ահյց չներկայացրեց լրատվամիջոցի դեմ, ինչն առավել խոսուն է դարձնում ներկայացվախ փաստերը:

Politik.am-ին հաջողվել է գտնել մի տեսանյութ, որը նկարահանվել է 90-ականների Գյումրիում: Տեսանութը բացառիկ է նորանով, որ գյումրեցիները խոսում են հենց այդ պահին կատարվող թալանի մասին, որին իրենց պնդմամբ մասնակից է եղել Անդրանիկ Քոչարյանը: Տեսանյութում խոսող տղամարդն ասում է.«Գյումրի քաղաքում հիմա աշխանք չկա, բայց էս մարդիկ հիամ եկել են խոպան՝ Անդրանիկ Քոչարյանն իրա կազմով: Աշծատանք չկա, բայց խոպանի պես տանում են»,-ասում է քաղաքացին:

Քաղաքացու հետ զրուցող լրագրողը պնդում է, որ գյումրեցի որոշ պաշտոնյաներ աջակցում են Անդրանիկ Քոչարյանին թալանել Գյումրին: Ի պատասխան լրագրողի այս պնդման քաղաքացին ասում է.«Էդ պաշտոնատար անձիք իրա նման են»»։