Հայաստանը համաձայնվե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ, եթե այո, ապա ո՞ւմ կամ ո՞ր ատյանի որոշումով. Արցախի նախկին վարչապետ
Արցախի նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»․ ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։
Ուժի կիրառման միջոցով փոխվել է Արցախի տարածքային ամբողջականությունը ոչ թե ստատուս քվոն։ Թե՞ թաքուն պայմանագիր է ստորագրվել նաև ստատուս քվոյի մասով։
ԱԳ նախարարը պարտավոր է պարզաբանել՝
-Եթե փոխվել է Արցախի ստատուս քվոն, այդ դեպքում ո՞րն է Արցախի նոր ստատուս քվոն։
-Հայաստանը համաձայնվե՞լ է Արցախի տարածքների օկուպացիայի հետ։ Եթե այո, ապա ո՞ւմ կամ ո՞ր ատյանի որոշումով։
– Հայաստանը պատրա՞ստ է արդյոք (նաև տնտեսապես) սահմանները բացել թշնամու առջև, որը տարածքային պահանջներ է ներկայացնում (Սյունիք, Սևան, Երևան…) մեր երկրին: