Առաջարկվում է վիրավորանքի դեպքում սահմանել մինչև 5 մլն փոխհատուցում, իսկ զրպարտության դեպքում՝ մինչև 10 մլն. ԱՆ փոխնախարար
Խորհրդարանը քննարկում է ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնած՝ ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ կատարելու նախագիծը, որով նախատեսվում է զրպարտության և վիրավորանքի դեպքում բարձրացնել տուգանքի չափը:
Արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է վիրավորանքի դեպքում 1մլն դրամի փոխարեն սահմանել մինչև 5 մլն փոխհատուցում, իսկ զրպարտության դեպքում 2 մլն դրամից մինչև 10 մլն փոխհատուցում։