Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Գեղարքունիքում 2020-ին ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. Դատախազություն

ՀՀ Գեղարքունիքի մարզի դատախազությունն ամփոփել է 2020թ.-ի ընթացքում մարզի տարածքում հանցավորության ընդհանուր ցուցանիշները, իրավապահ մարմինների մարզային կառույցների, մարզի դատախազության գործունեության արդյունքները, տեղեկացնում է Գլխավոր դատախազության մամուլի ծառայությունը:

Արձանագրվել է, որ 2020թ.-ի ընթացքում Գեղարքունիքի մարզում գրանցվել է հանցագործությունների նվազում 2,9 %-ով (2019թ.՝ 1066 , իսկ 2020թ.՝ 1035 դեպք): Այն կապված է հատկապես ծանր հանցագործության դեպքերի 21,6%-ով նվազման հետ: Մինչդեռ 3 դեպքով աճել են առանձնապես ծանր հանցագործության և 8-ով կամ 2,3%-ով՝ միջին ծանրության հանցագործության դեպքերը։

2019թ.-ին մարզի տարածքում սպանության 2 և սպանության փորձի 1 դեպքի դիմաց 2020թ. արձանագրվել է սպանության 5 և սպանության փորձի 3 դեպք: 4,8%-ով նվազել են դիտավորությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը։

Սեփականության դեմ ուղղված հանցագործությունները նվազել են 57-ով կամ 15%-ով (2019թ.՝ 380, իսկ 2020թ.՝ 323 դեպք), որից անձնական գույքի հափշտակության դեպքերը՝ շուրջ 26%-ով: Հատկանշական է, որ 2020թ. բնակարանային գողությունները նվազել են 37,8%-ով, ընդ որում՝ այս հանցատեսակով բացահայտումը էականորեն բարելավվել է՝ կազմելով 40,3%՝ 2019թ.-ի 13,8%-ի դիմաց:

Այս ցուցանիշը պայմանավորված է մի կողմից նոր կորոնավիրուսային համավարակի կանխարգելմանն ուղղված՝ արտակարգ դրության ընթացքում մեկուսացման կամ ինքնամեկուսացման կանոնները, ազատ տեղաշարժվելու իրավունքի այլ սահմանափակումները պահպանելու ուղղությամբ իրավապահ մարմինների աշխատանքի արդյունքով, ինչպես նաև՝ նախորդ տարիներին դատախազության նախաձեռնությամբ, Ոստիկանության և համայնքների համագործակցությամբ բնակարանային գողությունների նախականխմանն ուղղված մի շարք միջոցառումներով:

Մարզի տարածքում ևս էականորեն՝ 25-ով կամ 35,7%-ով ավելացել են հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերը. 2020թ. արձանագրվել է նման 95 դեպք, 2019թ. դրանք եղել են 70-ը: Այս հանցատեսակով դեպքերի աճին նպաստող հիմնական գործոնը եղել է արցախյան պատերազմի ընթացքում և դրանից հետո Արցախից Հայաստանի տարածք մեծ քանակությամբ զենք-զինամթերքի ապօրինի տեղափոխումը: Այսուհանդերձ, հանգամանքը, որ նշված 96 դեպքից չի բացահայտվել միայն 4-ը (բացահայտումը՝ 95,8%՝ 2019թ.-ի 90,4%-ի դիմաց), վկայում է մարզի տարածքում հրազենի և ռազմամթերքի ապօրինի շրջանառության դեպքերի բացահայտման ուղղությամբ տարվող աշխատանքների ակտիվացման մասին:

ՃԵԿ-ի կանոնները խախտելու հետևանքով անզգուշությամբ առողջությանը վնաս պատճառելու դեպքերը նվազել են 7,1 %- ով, այդ թվում մահվան ելքով դեպքերը նվազել են 3,7 %- ով (2019թ.՝ 27, իսկ 2020թ.՝ 26)։ Ընդհանուր առմամբ՝ ճանապարհային երթևեկության, տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու 127 դեպքի 62,2 %-ը բացահայտվել է:

Մարզում դրական արդյունքներ են արձանագրվել հատկապես առանձին հանցատեսակներով բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքներում:

Մասնավորապես, առանձնապես ծանր հանցագործությունների դեպքում բացահայտումը կազմել է 53,8%՝ 2019թ.-ի 37,5 %-ի դիմաց, ընդ որում՝ հրազենի գործադրմամբ կատարված հանցագործությունների բացահայտման ցուցանիշը կազմել է 70% (2019թ.-ին՝ 57,1 %), իսկ սպանության փորձի դեպքում՝ 75% (2019թ.-ին՝ 50%):

2020թ.-ին տարբեր բնույթի հանցագործություններին նպաստող պայմաններն ու պատճառները վերացնելու նպատակով մարզի դատախազության դատախազների կողմից պատկան մարմիններին հղվել է 16 միջնորդագիր և հաղորդում, ինչը հնգապատիկ ավելի է եղել 2019թ.-ի համեմատ:

Մարզի դատախազության գործունեության մեջ 2020թ.-ին էական կարևորություն է տրվել պետական շահերի պաշտպանության դատախազական գործառույթների իրականացմանը, այդ համատեքստում՝ նաև կոռուպցիայի դեմ պայքարին: Տարվա ընթացքում կատարվել է պետական շահերի պաշտպանությանն ուղղված 7 ուսումնասիրություն և ամփոփում (2019թ.-ին՝ 1), որոնք ընդգրկում են համայնքի ղեկավարների կողմից օրենսդրության պահանջների խախտմամբ հողամասերի տրամադրման, համայնքում իրականացված ինքնակամ շինությունների գործընթացները: Արդյունքում հարուցվել է 18 քրեական գործ՝ հափշտակության, պաշտոնեական դիրքի չարաշահման, պաշտոնեական կեղծիքի, պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի ինքնակամ զավթման, շենքերի և շինությունների ինքնակամ կառուցումը կասեցնելու, կանխարգելելու ուղղությամբ օրենքով սահմանված կարգով միջոցներ չձեռնարկելու հատկանիշներով:

Այդ գործերով հանցագործությամբ պատճառված նախնական հաշվարկված 62.787.691 ՀՀ դրամ վնասից կամովին վերականգնվել է 30.285.157ՀՀ դրամը:

2020թ.-ին մարզի տարածքում պարզված կոռուպցիոն հանցագործությունների դեպքերով հարուցվել է 71 քրեական գործ: Դրանք առնչվում են կրթության, տեղական ինքնակառավարման, սոցիալական ապահովության պետական և բժշկասոցիալական ծառայության, առողջապահության, կադաստրային ոլորտներում, պետական ու համայնքային ոչ առևտրային կազմակերպություններում արձանագրված առերևույթ հանցավոր չարաշահումներին: