Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նախկինում ազատության և արժեքների համար «պայքարողներն» այսօր նախկինից էլ ավելի զզվելի կերպով պայքարում են այդ արժեքների և ազատությունների դեմ. Թամամյան

Առավոտյան գործի գնալիս որոշեցի լսել երեկվա ԱԺ քննարկումները, որ վերաբերվում էին առաջարկվող Բարձրագույն կրթության և գիտության նոր օրենքին: Ինչ ասեմ: Շատ տխուր էր: Չափազանց տխուր: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը:

«Եզրակացությունս մեկն է, այն մտահոգությունը, որ հայտնել էի մի երկու ամիս առաջ, որ ներկա իշխանությունը գնալով ավելի է բարդութավորվելու ու փորձելու է դառնալ ավտորիտար, ամեն օր ավելի իրատեսական է դառնում: Նախկինում ազատության և արժեքների համար «պայքարողները», այսօր նախկինից էլ ավելի զզվելի կերպով պայքարում են այդ արժեքների և ազատությունների դեմ:

Եթե ավելի առարկայական. նորանշանակ ԿԳՄՍ նախարարին հարցնում են, ինչո՞ւ եք որոշել բուհերի կառավարման խորհուրդները դարձնել վերահսկելի, ինչո՞ւ եք որոշել, որ բուհերի կառավարման խորհրդում պիտի լինի 9 անդամ, որից 5-ը նշանակի Կառավարությունը, իսկ 4-ը՝ բուհը, իսկ նա պատասխանում է, որ եթե իրեն լսեին, ապա բոլոր 9 անդամներին էլ կնշանակեր պետությունը:

Հասկանում եք, ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ: Այսինքն, ըստ հարգարժան նախարարի, պետությունը դա նույն իշխանությունն է: Իսկ բուհե՞րն էլ պետությունը չեն, ըստ ձեր կուռ տրամաբանության։ Ես իրոք չեմ հասկանում, իշխանությունն իրոք մտածում է դիմացինները հիմա՞ր են։ Հիասթափեցնեմ ձեզ: Այդ «շուստրիությունը» պահեք իշխանական ժողովների համար: Այո, խորհրդի բոլոր անդամներին էլ պետք է նշանակի պետությունը, բայց ոչ իշխանությունը

Դուք փորձում եք բուհերը դարձնել օրվա իշխանության կցորդ, իսկ թվում էր, թե պետք է հակառակ ճանապարհով գնայիք:

Հիշեցնեմ ձեզ, պարոնայք իշխանավորներ, պետությունը՝ դա առաջին հերթին քաղաքացիներն են, մարդիկ, որ ամեն օր արժեք են ստեղծում: Հույս ունեի, որ պետության և իշխանության տարբերությունը պետք է պարզ լիներ Կառավարության համար: Իսկ թե չգիտեք ինչպես բուհերի խորհուրդներ ձևավորել, որ արդյունավետ լինի, անկեղծ խորհուրդ կտամ կարդալ Ուիլիամ Հասելթայնի «World Class» գիրքը, շատ կօգնի, հավատացեք:

Պատգամավորի հաջորդ հարցին, թե այս ամենով սահմանափակվում է բուհերի ինքնավարության սահմանադրական իրավունքը, նախարարը սկսեց յուրովի մեկնաբանել Սահմանադրությունը և ինքնավարությունը: Թողնենք մի կողմ այն հարցը, որ պետական պաշտոնյաները պետք է դադարեն յուրովի մեկնաբանել օրենքներն ու Սահմանադրությունը, և փորձեն այն կարել օրվա իշխանության օրակարգին: Ուղղակի հիշեցնեմ ինքնավարություն բառի հոմանիշները՝ ինքնիշխանություն, անկախություն:

Էդպես եք մեկնաբանել, որ մեր երկիրը այս օրին է հասել!

Իմիջիայլոց, իսկ ինչո՞ւ եք այդ նույն օրինագծում, գիտական կազմակերպությունների խորհուրդը որոշել, որ լինի 8 հոգուց, որից միայն 3-ը կնշանակի Կառավարությունը։ Ինչո՞ւ այդ նույն սկզբունքը չեք դրել բուհի դեպքում։ Ուղղակի տրամաբանությունն եմ ուզում հասկանալ:

Որովհետև գիտական կազմակերպությունները ձեզ այդքան էլ հետաքրքիր չե՞ն։ Որովհետև այս օրենքի նախագածի հեղինակների (այսինքն՝ իշխանության) հիմնական նպատակը մեկն է՝ կառավարելի բուհերի ղեկավարներ ու գրպանային բուհեր ունենալը! Չէ՞ որ առջևում ընտրություններ են լինելու, չէ՞ որ դեռ բազմաթիվ ծանոթ-բարեկամներ ունեք, որ պաշտոններ չեն ստացել! Մոռացե՞լ եք, բոլորովին վերջերս ինչպես էիք ամեն արժան-անարժանի խցկում բուհերի խորհուրդներ։ Մոռացե՞լ եք, ինչպես էիք փորձում ձեր նախարարներին կարգել նոր խորհուրդների նախագահներ։

Սա՞ է կրթության զարգացման ձեր տեսլականը։ Ասեմ՝ իմանաք, եթե փորձեք այս օրինագիծը այս տեսքով անցկացնել, հետևանքներն անխուսափելի ու անկանխատեսելի են լինելու: Հիշեք, նույնիսկ հասարակարգեր են փոխվում, բայց բուհերը կանգուն են մնում»,-գրել է Թամամյանը: