NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Նոյեմբերի 9-ը շարունակվում է․ անգործության ծանր հետևանքները Հայաստանի ու Արցախի համար. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Կհամաձայնեք, որ անցած տարվա սեպտեմբերի 27-ին Արցախի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի շուրջ միջազգային հանրության արձագանքը չեղավ այնպիսին, ինչպիսին ակնկալվում էր։ Իսկ Թուրքիայի միջամտությունը ռազմական գործողություններին այդպես էլ համապատասխան միջազգային գնահատական չստացավ։ Բայց չէ՞ որ բանակցային գործընթացի ողջ ընթացքում միջազգային հանրությունը և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները իրենց՝ գրեթե բոլոր հայտարարություններում արձանագրում էին, որ հակամարտության լուծման համատեքստում անընդունելի են համարում ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը։ Այստեղ մեկ այլ նրբություն կա, որ աչքի է զարնում։

Պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանը օրվա մեջ մի քանի անգամ կարող էր հարցազրույց տալ արտերկրյա լրատվամիջոցներին, հեռախոսազրույցներ ունենալ տաբեր երկրների և միջազգային կազմակերպությունների պաշտոնական շրջանակների հետ ու միջազգային հանրությանը ուղերձներ հղել Ադրբեջանի ու Թուրքիայի՝ պատերազմական գործողությունների ընթացքում Արցախի հայ բնակչության նկատմամբ իրագործվող ցեղասպանական գործողությունների իրականացման և վարձկան ահաբեկիչների կիրառման մասին։ Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն չարաբաստիկ հայտարարության ստորագրումից հետո ևս ադրբեջանա-թուրքական տանդեմը նույն ձևով շարունակում է իր ագրեսիվ և հանցագործ գործելակերպը. ոչնչացնում են հայության պատմամշակութային արժեքները, հրաժարվում են հանձնել գերիներին, նսեմացնում են արցախահայության արժանապատվությունը և ելքեր են փնտրում, որպեսզի Արցախը տարբեր ձևերով կախվածության մեջ գցեն իրենցից։

Սակայն բավական տարօրինակ է, որ հրադադարի հաստատումից ի վեր Հայաստանի իշխանությունները թուրք-ադրբեջանական տանդեմի այսպիսի գործողությունների վրա միջազգային հանրության ուշադրությունը հրավիրելու հարցում ուղղակի լռության ուխտ են արել։ Իսկ պատերազմական գործողություններում վարձկան ահաբեկիչների ներգրավվածության մասին հայտարարությունները իշխանություններն ամբողջությամբ մոռացան։ Դրա մասին այլևս որևէ խոսք չկա։ Հայաստանի կողմից լռությանն ի պատասխան՝ աշխարհը լսում է ադրբեջանական տեսակետը։ Այդպես, օրինակ՝ անցած տարվա դեկտեմբերին տեղի ունեցած ԱՊՀ գագաթաժողովում Ալիևը կազմակերպության անդամ երկրների ներկայացուցիչների ներկայությամբ մեղադրանքներ հնչեցրեց հայ ժողովրդի հասցեին և սպառնաց, որ փոխհատուցում են պահանջելու։ Միևնույն ժամանակ, պաշտոնական Երևանի կողմից Ադրբեջանի նախագահի ստահոդ պնդումների սնանկությունն ի ցույց դնող որևէ հոդաբաշխ պատասխանի ականատես չեղանք։

Քանի որ Արցախում ստեղծված իրադրությունը հանգեցրել է հումանիտար ճգնաժամի, գոնե պետք է որ արցախահայությանը միջազգային մարդասիրական օգնություն տրամադրելու և Արցախի բնակավայրերը վերականգնելու հարցը մեր իշխանությունների կողմից համարվի առաջնահերթ միջազգային տարբեր հարթակներում առաջ մղելու հարցում։ Եվ այս տեսանկյունից կարևոր հնարավորություն էր ստեղծում վերջերս տեղի ունեցած Դավոսի տնտեսական համաժողովը։ Ընդ որում, Փաշինյանից չէր պահանջվելու գումար ծախսել և ժամանակ կորցնել շվեյցարական Դավոս հասնելու համար, քանի որ համաժողովն ընթանում էր առցանց, և նա կարող էր արտերկրյա գործընկերներին տեղեկացնել թուրք-ադրբեջանական ռազմական հանցագործությունների և Արցախին օգնություն տրամադրելու խնդրի վերաբերյալ։ Բայց վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը նախընտրեց չմասնակցել համաժողովին։

Երևի թե ավելի կարևոր գործեր ուներ։ Իսկ մեր փոխարեն Արցախին օգնություն տրամադրելու հարցը բարձրացվեց ոչ Հայաստանի կողմից։ Դավոսի համաշխարհային տնտեսական համաժողովում ՌԴ նախագահ Պուտինը կոչ արեց մարդասիրական օգնություն ցուցաբերել Արցախին։ Մյուս կողմից էլ՝ Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիներին պահելու և նրանց խոշտանգման ենթարկելու փաստը պետք է հայկական դիվանագիտության համար հիմք դառնար Ադրբեջանին միջազգային պրեսսինգի ենթարկելու և այդ պետության հանցագործ էությունը ցույց տալու համար, բայց այս և մյուս ռազմական հանցագործությունների խնդրով պետության փոխարեն միջազգային իրավական հարթակներում զբաղված են միայն ՄԻՊ-ը և այդ հարցերով մասնագիտացված իրավապաշտպանները։ Իսկ Ադրբեջանն ու Թուրքիան օգտվում են Փաշինյանի իշխանության լուռ և կամազուրկ կեցվածքից ու պարբերաբար նոր պահանջներ են առաջ քաշում։ Եվ իրապես խաբուսիկ չէ այն տպավորությունը, որ այսօր մենք անիշխանության պայմաններում ենք ապրում։

Հակառակորդի ախորժակը զսպելու գործառույթը իրենց վրա են վերցրել ոչ թե Հայաստանի ինքնիշխանության մասին ճառեր ասող իմքայլականները, այլ ռուս խաղաղապահները։ Նոյեմբերի 9-ից ՀՀ իշխանությունները փաստացի ամբողջությամբ կապիտուլացվել են և ի վիճակի չեն պաշտպանել հայության շահերը, բայց, միևնույն ժամանակ, նրանք սոսնձվել են իրենց աթոռներին և չեն ցանկանում հեռանալ՝ թերևս վախենալով, որ անխուսափելիորեն պատասխանատվություն են կրելու իրենց ապաշնորհության համար։ Մեղմ ասած՝ ապաշնորհության»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: