Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Պարոնա՛յք, ո՞ւր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, մարդկային տարրական բարոյականությունը. Հայկական ժողովրդական շարժում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլևս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը և սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որևէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»:

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերիական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում և դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության և օտար պետությունների առջև, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր:

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների և անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամը երեք ամիս, և հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ և հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբ՝ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ:

Հետևաբար՝ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞:

Պարոնա՛յք, ո՞ւր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունը՝ եթե երբևէ ունեցել եք:

Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու և խիստ մտատանջվելու կարիք չունեք:

Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբար՝ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ:

Արդյոք, նույն տրամաբանության դրսևորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձինս Ազգային Անվտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից:

Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։

Կոչ ենք անում զանգվածային լրատուամիջոցներին, իսկական մտավորականությանը և բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։

Եվ  ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենք՝

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,
ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

12 փետրվար 2021

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ - ԼԻԲԱՆԱՆԻ ԵՎ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ