«Ծիրանի» ռեստորանում 23-ամյա երիտասարդին սպանած ՌԴ 24-ամյա քաղաքացու նկատմամբ հետախուզում է հայտարարվել․ Shamshyan.com
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ այսօր՝ փետրվարի 12-ին, ոստիկանության Աբովյանի բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Կոտայքի քննչական բաժնի կողմից հետախուզում է հայտարարվել Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 24-ամյա Մարկ Խոդերյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս կասկածվում է փետրվարի 6-ին Կոտայքի մարզի Առինջ գյուղում գործող «Ծիրանի» ռեստորանային համալիրում Հրազդան քաղաքի բնակիչ, 23-ամյա Թաթուլ Մարտիրոսյանին սպանելու և Հրազդան քաղաքի բնակիչ, 20-ամյա Ստեփան Կարապետյանին դանակահարելու մեջ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: