Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Նիկոլ Փաշինյանն արգելում է ասել «Նիկոլ դավաճան»․ նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել․ Աղասի Ենոքյան

«Մեդիա պաշտպան» նախաձեռնության ղեկավար Աղասի Ենոքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 

«ВОЙНА МИРОВ

Նիկոլ Փաշինյանն արգելում է ասել «Նիկոլ դավաճան»։ Նա մտածում է, թե դրանով ինքը դադարում է դավաճան լինել։ Նիկոլը իր համար ստեղծել է վիրտուալ աշխարհ, որտեղ ինքը դավաճան չի, այլ փրկիչ, որտեղ ոչ թե թուրքի պահանջով Մեղրին ենք տալիս, այլ դառնում ենք ռեգիոնալ ինտեգրացիայի մաս, որտեղ ոչ թե պարտվել ենք, այլ փրկել ենք հազարավոր ջահելների կյանք, եթե ժամանակին չհանձնեինք հողերը։

Այդ վիրտուալ աշխարհի այլ բնակիչներ էլ հաստատում են, որ մեր Շուշին Շուշա է իր 90 և ավել տոկոս ադրբեջանական բնակչությամբ, անգամ առանց գլխին հեռախոսով խփելու հայտարարում են, որ Կապանի ճանապարհի 21 կմ-ը Ադրբեջանի տարածքով է անցնում։

Վիրտուալ աշխարհում չկան պրոբլեմներ, չկան կոնֆլիկտներ, այնտեղի բնակիչները գնվում են շանտաժով ու քեշ փողով, և իրենք երջանիկ են։ Վիրտուալ աշխարհի համար անգամ նախարարներ են ֆիլտրվում իրական աշխարհից՝ մարդիկ, ովքեր մանկուց երազել են գոնե մի քանի օր կամ շաբաթ մոտ կանգնեն իշխանական լափամանին։ Վիրտուալ աշխարհի համար պողոսներ են հավաքագրվում իրական աշխարհից՝ մարդիկ ովքեր նախկինների թալանի պատճառով նախկինում վատ ապրել, ովքեր հիմա էլ են վատ ապրում, բայց հպարտ են, քանի որ հիմա թալանողը իրենց նման պողոսն է՝ Նիկոլը, եւ դրա համար իրենք անիծում են նախկիններին։

Պողոսը ասում է, որ ավելի լավ է թուրքը գա եւ իրեն մորթի, քան գան նախկինները, ովքեր թալանել են, նա ներում է, որ Նիկոլ Փաշինյանը իր իշխանության համար 5 հազար ջահելի մատաղ արեց, եւ չի ներում, որ երբ 1996-ին Վազգեն Մանուկյանից իշխանությունը գողացան, խորհրդարանում մեկ-երկու գլուխ արնոտվեց։

Վիրտուալ աշխարհին զուգահեռ կա իրական Հայաստան։ Այստեղ ողբում են որդեկորույս մայրերը, փորձում են գոյատևել Հադրութից ու Քարվաճառից փախստականները, հովիվներից թուրքը ոչխար է գողանում, մարդիկ մտահոգ են, քանի որ չեն կարողանալու մուծել թանկացած գազն ու էլեկտրականությունը, չեն կարողանում գնալ խոպան, որ ընտանիք պահեն։ Բայց ամենակարևորը՝ իրական Հայաստանում մարդիկ հասկանում են, որ առանց Արցախի, առանց բանակի, առանց արտաքին քաղաքականության, և ի վերջո՝ առանց կառավարելու ունակություն ունեցող իշխանության, իրենց կյանքը վտանգված է ամեն րոպե։

Իրական Հայաստանը չի ուզում պարգեւավճարներ, չի ուզում նարցիսիզմի իրավունք, այլ պարզապես ուզում է ապրելու իրավունք, և դրա համար փորձում է փլուզել ինքնանպատակ վիրտուալ Նիկոլստանը և դավաճան Նիկոլին ռադ անել։

Իսկ վիրտուալ աշխարհը շարունակում է սնվել ու գոյատեւել իրական Հայաստանի հաշվին։ Իրական Հայաստանից վիրտուալ աշխարհի մի Նիկոլը, մի տասնյակ նախարարները, ութսունքանի դեպուտատները և մի քանի հազար համբակ պողոսները ամեն օր մի գյուղ, մի արոտավայր, մի զոհ, մի գերի տալով թուրքին, մուծում են իրենց գոյության կոռն ու բեգյարը»։