Արցախից 15 ուխտավոր այցելել են Դադիվանք
Նախօրեին 15 հայ ուխտավորներ հնարավորություն են ունեցել այցելել Դադիվանքի վանական համալիր։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
Ձեռք բերված համաձայնությունների արդյունքում ադրբեջանցի զինծառայողները, ռուսաստանյան խաղաղապահների ուղեկցությամբ թույլ են տալիս ուխտավորներին անխոչընդոտ մուտք գործել համալիրի տարածք։
Անվտանգությունն ապահովելու համար խաղաղապահների դիտակետերից մեկը գտնվում է ճարտարապետական կոթողի անմիջական հարևանությամբ։