Դանիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալին Ֆրանսիայում վերապատրաստված 12 բժիշկներ վերադարձել են ՀայաստանՍտեփանավանում մինչև 18։00-ն ջուր չի լինիԶելենսկին և ԱՄՆ ԿՀՎ ղեկավարը գաղտնի հանդիպել են օդանավակայանումԱռաջիկա օրերին կգրանցվի +33․․․+34 աստիճան տաքություն
Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրաերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջինս տեղափոխվել է հիվանդանոց (տեսանյութ)
Սարգիս Սարգսյանը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում անցկացված օլիմպիադայում դարձել է ոսկե մեդալակիրՀՀ քաղաքացիությունը արժեք է, որը հավասարապես պետք է կիսեն թե՛ քաղաքացին, թե՛ պետությունը․ ՆԳ նախարար
Ռուսական բանակը զանգվածային hարվածներ է հասցնում Ուկրաինայի քաղաքներին. կան մեծ թվով զոhեր եւ վիրավnրներ
Գրեթե բոլորը Ձեր ընտրողներն էին ու հիասթափված էն իրականությունից, որ որևէ մի պաշտոնյա, մինչ այս ամենը չի այցելել Աղի լիճ․ ակտիվիստը՝ Ավինյանին (տեսանյութ)«Հաղթանակ» զբոսայգում գտնվող 10,000 քմ մակերեսով հողատարածքը կվերադարձվի ՀՀ-ինԴիմել եմ ՀՀ դաշտում գործող 15 ուժի, վերջին 10 տարիներին տեղի ունեցած մի քանի գործընթացների մասով քաղաքական գնահատական ստանալու ակնկալիքով. իրավապաշտպան
Բաքուն հիմա էլ Դադիվանքից մշակութային արժեքներ «գողանալու» մեջ է մեղադրում հայկական կողմին
Այնթապում «Ruichi»-ն վրաերթի է ենթարկել 3 հետիոտնի, որոնցից երկուսը անչափահասներ են. կան վիրավորներՊայքարը շարունակվում էԻՀՊԿ-ն ԱՄՆ-ին եւ Իսրայելին կոչ էր արել հեռանալ տարածաշրջանիցՄԻՊ-ի հանձնարարությամբ մշտադիտարկման այցեր են իրականացվել ՊՆ ստորաբաժանումներԱրgախgիներն արել են անհնարինը, ամեն ինչ դրել զnhաuեղանին, սակայն թիկունքը դատարկ էր. ԱբրահամյանԲրյուսելի հայտնի խորհրդանիշ «Մաննեկեն Պիսը» Հայաստանի Անկախության օրը ներկայացել է հայկական ավանդական տարազովՕդի ջերմաստիճանը կսկսի նորից բարձրանալՎաղ առավոտյան չհայտարարված այց կատարեցի ՊՆ զորամասերից մեկը, որտեղ եղել էի մի քանի օր առաջ․ Պապիկյան (տեսանյութ)Այսօր՝ ժամը 11:00-18:00-ը, ջուր չի լինիԱրմավիրի մարզպետը վհուկների որս է սկսել․ նա շարունակում է դատաստանը. «Հրապարակ»«Սուրբ Հովհաննես» մատուռ բարձրացող քաղաքացին վնասել է ոտքը. օգնության են հասել փրկարարներըԹուրք եւ ադրբեջանցի պաշտոնյաները քննարկել են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացըՍերգեյ Կոպիրկինին կփոխե՞ն. ՌԴ-ում նրանից դժգոհ են. «Հրապարակ»ԲԴԽ-ն վերանայում է Կարեն Անդրեասյանի օրոք կազմված դատավորների թեկնածուների ցուցակը․ «Ժողովուրդ»Սյունիքում ՔՊ-ին հաջողվեց ջարդել ընդդիմադիր ողնաշարը. «Հրապարակ»Ռոբերտ Քոչարյանի համակիրը ՔՊ-ի թեկնածուն է․ ո՞վ է Սերգո Գալստյանը. «Ժողովուրդ»Գարեգին Պողոսյանը «ցունամի» է անում կորպուսում. «Հրապարակ»Այսօր՝ ժամը 10:00-ից, հոսանքազրկումներ կլինենԼենա Նանուշյանի նոր ձախողումների շարքը. «Ժողովուրդ» Անգամ սովետական իշխանությունները չեն արգելել հիշել Արեւմտյան Հայաստանը. «Հրապարակ»Այսօր կորոշեն Հայկ Սարգսյանի ճակատագիրը. ներել, թե պատժել խոսելու համար. «Ժողովուրդ»Շանթ Հարությունյանի որդին կմասնակցի Սյունիքի ՏԻՄ ընտրություններին. «Հրապարակ»Ուկրաինան անօդաչուներով հարվածել եւ շարքից հանել է Մոսկվայի նավթավերամշակման գործարանըՓաշինյանը մեկնել է ԱՄՆՏիրոջ ճանապարհը փշոտ է, ավարտը՝ հաղթական, պետք է տոկալ հայրենիքի համար. Տեր Հայկ քահանա ՍահակյանՌուսաստանը մինչև 2026-ի վերջը զրոյացրել է հացահատիկի արտահանման մաքսատուրքերըՌԴ ՀՕՊ-ը մեկ օրում երկրի տարբեր շրջանների վրա ոչնչացրել է 45 անօդաչուՓաշինյանը ներկա է գտնվել «Բեռլինի Թանգարանային կղզին ՀՀ պատմության թանգարանում» ցուցադրությանըՄեր ոտնահետքերով քո պատմությունը երբեք չի ավարտվելու, դու պետք է լինես հավերժ. ՀայրապետյանՎենս․ «Այս նոյեմբերը վճռորոշ կլինի»Այսօր հանրային, ազգային ու պետական մեղքերի համար ապաշխարհելու օր է. Հայկ ԴեմոյանՈւսուցչուհին դասի ժամանակ «չինգաչունգ» խաղալու համար հարվածել է 14-ամյա աշակերտինՃապոնիային հզոր թայֆուն է մոտենում. իշխանությունները գրեթե 2 միլիոն մարդու տարհանվելու կոչ են արելՀայաստանի Անկախության 35-ամյակի առթիվ Հերակլիոնի քաղաքապետարանը լուսավորվել է ՀՀ դրոշի գույներովՈւզբեկստանի և Թուրքիայի զինվորականները համատեղ զորավարժություններ կանցկացնեն ԱդրբեջանումՀայաստանին 100 կրթաթոշակ կառաջարկվի զբոսաշրջության ոլորտի մասնագետների համարԲռնցքամարտիկ Արթուր Բազեյանը 2-րդ հաղթանակն է տոնել Բուլղարիայում ընթացող Եվրոպայի առաջնությունում
Հասարակություն

Եթե կյանքի վրա այդքան դողալ գիտես՝ ինչո՞ւ չդողացիր հազարավոր զինվորների կյանքի համար. ո՞րն է Ջալալ Հարությունյանի լռելու գինը

Արցախյան վերջին պատերազմի օրերին ու դրանից հետո մինչ օրս NEWSPRESS.am-ը զերծ է մնացել ՊՆ պաշտոնյաների ու բանակի մասին որևէ հրապարակումից։

Մինչ օրս մենք հույս ունեինք, որ ռազմական ուժին ու մասնավորապես հայոց բանակին պիտակավորումներ տալուց կփրկեն ՊՆ հրամանատարները և մասնավորապես Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, ում գլխավոր այդ օրերին շատ բաներ են անցել ու, ով ասելիք կունենար, սակայն նա լռում է։ 

Հրամանատարներն ու գեներալները լռում են, իսկ ամեն մի տեղից ելնող ու ռազմական գործողություններից ընդհանրապես չհասկացողները, առիթից օգտվելով, վայրահաչում և կասկածի տակ են դնում բանակի մարտունակությունը։

Արցախի հսկայական տարածություն ու Սյունիքի մի մասը հանձնվեց թշնամուն,  ազատագրած տարածքներից տառացիորեն հանեցին մեր զինվորներին ու դա էլ տվեցին թշնամուն, ամեն օր լսում ենք նոր տարածք թշնամուն տալու մասին, տեղի են ունեցել նաև անկազմակերպ մարտեր, մոբիլիզացիան պատկան մարմինների կողմից ուշացվում էր՝ քաղաքացիներին հորդորելով սպասել, կամավորների ջոկատներից հրամանատարներ էին նշանակվում պատահական քաղաքացիներ, ովքեր ծանոթ չէին պատերազմական իրավիճակներում հրահանգներ տալու մարտարվեստին, հայկական կողմից թշնամուն հանձնվեցին տարածքներ ռազմատեխնիկայով, քարտեզներով՝ առանց դրանք ոչնչացնելու․․․․ այս և սրանց նման շատ ուրիշ հարցեր «ինչու»-ներ են, որոնց պետք է պատասխան տա ռազմաքաղաքական իշխանությունը, որպեսզի մեղավորները պատասխան տան ու ի վերջո ապացուցվի՝ դավաճանությո՞ւն էր սա, թե՞ տարիներով ծրագրավորված հողհանձնում․․․

Սակայն բոլորը լռում են։

Լռում է նաև  Ջալալ Հարությունյանը։ Նա կոնկրետ հայտարարել է, թե՝ 

«ասելիք չկա, անի որ ես զինվորական եմ․․․ մտադրություն չունեմ ռազմական գաղտնիք հրապարակել․․․»

Հետաքրքրիր է, թե ինչպե՞ս է զգում այդ նույն զինվորականը, երբ շատերը քարկոծում ու կասկածի տակ են դնում զինվորականների ու բանակի մարտունակությունը։ 

Հետաքրքիր է, իսկ ինչպե՞ս է վերաբերվում Ջալալ Հարությունյանը, Արցախի դեռևս ղեկավար կոչվող Արայիկ Հարությունյանի, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու նրա քաղաքական թիմի անդամների շուրթերով հնչող հայտարարություններին, թե «բանակը պարտվել է․․․»․․․

Հետաքրքիր է՝ այս արտահայտությունից նա դարձյա՞լ իրեն զինվորական է զգում, և արդյոք նրան չե՞ն վիրավորում զինակիցներին ու ռազմական ուժի նշանակությունը կասկածի տակ դնող հայտարարությունները․․․

Իսկ մի գուցե նա ևս մտածում է, թե սա սովորական պարտություն էր․․․

Թերևս մյուս կողմից էլ հազիվ թե Ջալալ Հարությունյանը վիրավորվի նման հայտարարություններից, հատկապես, երբ նա  համաձայնել է հող հանձնելու և դավաճանության մեջ մեղադրվող իշխանությունից պաշտոն ստանալ․․․

Ասում է, թե չի հրաժարվել ՀՀ ՊՆ ՌՎԾ պետի պաշտոնից, որովհետև  զինվորական է և պետք է ծառայի հայրենիքին՝ անգամ, եթե երկրի ղեկավարությունը մեղադրվում է դավաճանության մեջ․․․ նա նաև իր նկատմամբ մահափորձի մեջ դավաճանական ոչ մի քայլ չի տեսնում․․․

Իսկապե՞ս․․․ 

Այսքանից հետո միայն մեկ հարց կարող ենք ուղղել Ջալալ Հարությունյանին, եթե կյանքի վրա այդքան դողալ գիտես՝ ինչո՞ւ չդողացիր հազարավոր զինվորների կյանքի համար, ինչո՞ւ քո փորձառությամբ չկարողացար օգնես նրանց․․․ մի՞թե այդ անցողիկ պաշտոնն է դավաճանին պաշտպանելու և քո լռելու գինը․․․

NEWSPRESS.am