Գյումրիում ձվով հարվածել են Նիկոլ Փաշինյանի աջակցին. ՔՊ-ականների հավաքը ավարտվել է ծեծկռտուքով (տեսանյութ)
Գյումրիում ի աջակցություն ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքի ժամանակ անհայտ անձը ձվով հարվածեց հանրահավաքի կազմակերպիչներից մեկին, ինչից հետո խաղաղ ցույցը վերածվեց ծեծկռտուքի:
«Ցայգ» հեռուստաընկերությունը հայտնում է, որ կրքերը հանդարտվեցին միայն ոստիկանների միջամտությունից հետո: