Արայիկ Հարությունյանը հպարտ ժպտում է, ասելով՝ Ադրբեջանը մեզ է հանձնել 106 անձի մարմին. Բելլա Լալայան
Բելլա Լալայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Գիշերը գրեցի ու ջնջեցի, բայց, նորից եմ գրում:
Կեսգիշերին՝ խաչմերուկը թեքվեցի ու հայտնվեցի ՃՈ կողմից փակված փողոցում.
դիահերձարանին հարող փողոցն էր:
Շտապօգնության մեքենաների շարասյուն՝ փողոցում...Հասկացա՝ բերել են:
Կարծես սարսափ ֆիլմում հայտնվեի:
Գալիս եմ տուն, մտնում ՖԲ:
Արայիկ Հարությունյանի գրառումն է. «Ադրբեջանը մեզ է հանձնել 106 անձի մարմին»:
Եվ գլխավոր նկարից հպարտ ժպտում է գրառման հեղինակը:
Արայիկ Հարությունյա՛ն, ՖԲ-ն ունի նկարը փոխելու հնարավորություն, եթե, իհարկե,
գտնում եք, որ հպարտ ժպտալու առիթ կա՝ կարելի է չօգտվել այդ հնարավորությունից»: