Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Ֆրանսիայում բողոքի ցույցերի հետևանքով պատճառված վնասի չափը կազմել է առնվազն 30 միլիոն եվրոԴոլարն էժանացել էԴուրս եկեք քաղաք. Ավինյանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնն ու խոստացել բարձր տրամադրությունՈւկրաինական բանակը ԱԹՍ-ներով hարվածել է ՌԴ Ռոստով քաղաքին․ տnւժածների մասին տեղեկատվությունը ճշտվում էԵրկրում անվտանգություն ասվածը միայն թղթի և գովազդային արշավների շրջանակներում է. Տիգրան ԱբրահամյանՊուտինն ինձ ասաց, որ չի կարող հավատալ, որ ինձ հաջողվեց կարգավորել հայ-ադրբեջանական հակամարտությունը. Դոնալդ ԹրամփԱդրբեջանը միջազգային ճանապարհորդների խումբ է տարել օկուպացված Արցախի Մեխակավանի շրջանԻսկ որտե՞ղ են այդ աղբամանները... Մաղթում ենք Հայաստանի մայրաքաղաքին շարունակական հաջողություններ իր յուրահատուկ կերպարը պահպանելու գործում. ՀՀ-ում ՌԴ դեսպանությունԷրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու․ Սամվել Կարապետյան30-ամյա կինը հայտնել է, որ սեռական բռնության է ենթարկվել հյուրանոցում, ավտոմեքենայում ու նաև խոտերի մեջԲրազիլական զինվшծ տղամարդը ներխուժել է մանկապարտեզ և շուրջ երեք ժամ պատանդ պահել 13 երեխայիԹրամփի և Պուտինի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվելԻշխանությունը փորձում է ոչնչացնել Ծառուկյանի բիզնեսը, բայց փլուզում է տնտեսության ճյուղեր՝ հազարավոր մարդկանց թողնելով առանց օրվա հացի․ Արման Աբովյան
Հասարակություն

Պատերազմում մահին հաղթած ապագա բժիշկը. Հայկ Աղաջանյան

Արցախյան վերջին պատերազմում Հայկ Աղաջանյանի պատմությունն էլ շատերի նման թվում է անիրական։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Նա ավարտել է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի քոլեջն ու որպես պայմանագրային զինծառայող, բուժակ, մեկնել Արցախ։ Մարտական դիրքում է եղել, երբ սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան սկսվել է Արցախի դեմ լայնամասշտաբ պատերազմը։ Առաջին իսկ օրվանից, առաջնագծում վիրավոր զինծառայողների մասին տեղեկությունները լսելուց հետո, ընկերների հետ շտապել է Մեխակավանի մարտական դիրքեր՝ տարհանելու և բուժօգնություն ցուցաբերելու նպատակով։

Շտապօգնության խումբը, որում նաև ապագա բուժակ Հայկ Աղաջանյանն էր, չի հասցրել տեղ հասնել։ Թշնամին թիրախավորել է նրանց, տարբեր զինատեսակներից սկսել կրակահերթեր արձակել տղաների ուղղությամբ։

«Գնում էինք դիրքեր՝ վիրավորներին օգնելու, ճանապարհին ընկանք կրակահերթի տակ։ Իջանք մեքենայից՝ հասկանալու համար, թե ինչ կարող ենք անել, ինչպես կարող ենք շարունակել ճանապարհը։ Ժամկետային զինծառայող, դիլիջանցի Յուրի Հովսեփյանն էր շտապօգնության ավտոմեքենայի վարորդը, նա նստեց, որպեսզի մեքենան հետ բերի, այդ ժամանակ, հավանաբար, հակառակորդի դիպուկահարի կրակոցից զոհվեց։ Երեք ամիս էր մնացել նրա զորացրվելուն, ավա՛ղ, պատերազմը ընդհատեց նրա կյանքը։ Ադրբեջանական ուժերը պայթեցրին մեր մեքենան»,-պատերազմի առաջին ծանր օրն է վերհիշում Հայկ Աղաջանյանը։

Ծանր վիրավորվում են նաև Հայկն ու նրա ընկերը՝ Արթուրը։

«Իմ ձեռքերն էին վիրավոր, ընկերոջս՝ Արթուրի ոտքերը: Նաև ձեռքիս զարկերակն էր շատ լուրջ վնասվել։ Երեք-չորս ժամ ենք այդպես անցկացրել», - պատմում է Հայկը:

Այն, ինչ տեղի է ունեցել տղաների հետ հետո, իսկապես անհավատալի է ու հրաշքի նման։ Ռազմաճակատի թեժ վայրում գնալով փոքրացել է տղաների փրկության հնարավորությունը։ Թշնամին տանկերով առաջ է շարժվել, տարբեր զինատեսակներից շարունակել կրակը տղաների ուղղությամբ։ Չնայած դրան, նրանց հաջողվում է գլորվելով խույս տալ մինչև ատամները զինված հակառակորդից։ Հայկական բանակի հրետանին սկսել է աշխատել հակառակորդի առաջացող տանկային ստորաբաժանումների ուղղությամբ։

«Տանկերը հետ գնացին։ Մենք կապի միջոց չունեինք։ Հրաշքով ենք ողջ մնացել ՝ փրկելով մեկս մյուսի կյանքը։ Արնաքամ էի լինում, իմ ուղղությամբ ընկերս քարեր էր նետում, որ չքնեմ։ Որոշ ժամանակ անց մեր տղաներից մեկը՝ Շահեն Բաբայանը, պատահական անցնելիս տեսնում է շտապօգնության պայթեցված մեքենան, զոհված մեր ընկերոջը՝ Յուրիին, բարձր գոռում… Ապա մեզ տեղավորում է մեքենայում և հասցնում Մեխակավանի հոսպիտալ։ Առաջին բուժօգնությունից հետո մեզ տեղափոխում են Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալ։ Հավանաբար, Աստված էր նրան մեզ մոտ ուղարկել»,-պատմում է պատերազմի մարտիկը։

Պատերազմի բժիշկները սկսում են պայքարի երկրորդ ճակատում կռիվ տալ՝ մահին հաղթելու համար։

«Ստեփանակերտում վիրահատությունս տևել է տասը ժամ։ Այնուհետև տեղափոխվել եմ Երևան, մեր բժիշկների արհեստավարժության ու նվիրվածության շնորհիվ հրաշքով փրկվել է ձախ ձեռքս, որը նախատեսվում էր անդամահատել» ,-ավագ գործընկերներով հպարտանում է ապագա բժիշկը։ Մարտական ընկերների հետ ամեն օր է հանդիպում, հավաստիացնում, որ մշտապես հիշելու ու այդպես ապրեցնելու է նաև մարտի դաշտում կորցրած ընկերոջը՝ Յուրիին։

«Անկեղծորեն խոստովանում եմ, որ շատ կցանկանայի պատերազմի ամբողջ ընաթցքում այնտեղ լինել, ընկերներիս կողքին, օգնել նրանց, ցավոք, չհասցրի օգտակար լինել իմ գործով»,-նշում է Հայկ Աղաջանյանը։

Ապագայի շատ հարցեր, գուցե, դեռ անորոշ են, բայց հետագա ծրագրերից հստակ է մեկը՝ հասարակական գործունեություն է սկսելու՝ օգնելու լիարժեք ոտքի կանգնեցնել պատերազմում առողջությունը կորցրած զինծառայողներին, աջակցելու հայրենիքը կյանքով պաշտպանած ընկերների ընտանիքներին։

«Որպես բժիշկ էի գնացել, գիտեի իմ առաքելությունը որն է, այնտեղ ինչ պետք է անեի, վճռական գնում էի վիրավոր ընկերներիս օգնելու։ Տղաների մարտական ոգին, տրամադրությունը շատ բարձր էր։ Հավերժ հիշատակ զոհված ընկերներիս, արագ ապաքինում վիրավոր ընկերներիս։ Մեր պայքարը կյանքի համար էր, կշարունակենք հաղթանակները նաև թիկունքում», -վստահեցնում է ԵՊԲՀ մեծ ընտանիքից ճակատ մեկնած ապագա բժիշկ Հայկ Աղաջանյանը»։