ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարները քննարկել են ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացումը
ՌԴ և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Սերգեյ Լավրովը եւ Ջեյհուն Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են ԼՂ հարցով հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
«ԱԳՆ ղեկավարները քննարկել են 2021 թվականի հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների միջեւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը, ինչպես նաև երկկողմ և միջազգային օրակարգի մի շարք արդիական հարցեր»,-ասվում է ՌԴ ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: