Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը ատելություն պարունակող հերթական նյութն է հրապարակել ՄԻՊ Թաթոյանի մասին
Ադրբեջանական լրատվամիջոցներից մեկը հրապարակել է հերթական նյութը ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին՝ ատելություն հրահրելու հաշվին անելով քաղաքական եզրահանգումներ, օրինակ` «Քանի որ երկիրը, որի ապագան կախված է Ադրբեջանի հետ խաղաղություն հաստատելուց, «Թաթոյանների» ու նրա համակիրների ջանքերով շարունակում է ամրապնդվել հուսահատության փակուղում»։
Այս մասին հայտնում է ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջը։