Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Վերջին երեք տարում Հայաստանից դուրս է բերվել 3 մլրդ 910 մլն դոլար․ YerevanToday

Հայաստան մտնող մասնավոր փոխանցումները միշտ էլ էական ազդեցություն են ունեցել մեր երկրի սոցիալ-տնտեսական վիճակի վրա։ Արտերկրում բնակվող իրենց հարազատների ուղարկած գումարներով շատերը ոչ միայն առօրյա հարցերն են լուծում, այլևս ավելի լուրջ ծախսեր կատարում՝ հանդիսություններից մինչև մեքենա և տուն գնել։ Վերջին ավելի քան 10 տարվա ընթացքում, Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն, տարեկան այս ճանապարհով Հայաստան էր մտնում միջինը 2 մլրդ դոլար։ Պատկերացնելու համար արտերկրից ուղարկվող գումարների կենսական նշանակությունը մեր բնակչության և տնտեսության համար, նշենք, որ դա ՀՀ պետական բյուջեի եկամուտների մոտ 60-70 տոկոսի չափ գումար է կազմում։ Այս մասին գրում է YerevanToday-ը։

Սակայն Հայաստանից ևս գումար էր ուղարկվում արտերկիր։ Դարձյալ վերջին մոտ 10 տարվա ընթացքում Հայաստանից ֆիզիկական անձանց միջոցով դուրս ուղարկվող գումարները գտնվել են 700 մլն-1 մլրդ դոլարի միջև։ Որպես կանոն, Հայաստան մտնող և Հայաստանից ուղարկվող գումարների տարբերությունը՝ զուտ ներհոսքը, հօգուտ մտնողի էր։ Կախված տվյալ տարվա ընթացքում մտնող և դուրս եկող գումարի չափից, զուտ ներհոսքը երբեմն զգալի գումար է կազմել՝ մինչև 1,5 մլրդ դոլար, իսկ նվազագույնը 700-800 մլն դոլար։

Վերոնշյալ տրամաբանությունը խախտվեց վերջին երեք՝ 2018-2020 թթ․, այսպես կոչված «թավշյա» իշխանության տարիներին։ Եթե Հայաստան մտնող գումարների չափը էապես չփոխվեց, ապա կտրուկ փոխվեցին Հայաստանից դուրս եկող գումարի և զուտ ներհոսքի չափեր։ Սա այս իշխանության նկատմամբ բնակչության անվստահության լավագույն՝ գումարով փաթեթավորված արտացոլումն է։

Վերոնշյալ՝ վերջին երեք տարիներին Հայաստանից դուրս է հոսել համապատասխանաբար՝ 1 մլրդ 188 մլն, 1 մլրդ 454 մլն և 1 մլրդ 267 մլն դոլար գումար կամ երեք տարում միասին վերցրած՝ 3 մլրդ 910 մլն դոլար։ Ոչ տարեկան, ոչ երեք տարիները միասին վերցրած Հայաստանից գումարների արտահոսքի նման խայտառակ ցուցանիշ երբևէ չի արձանագրվել։ Նման ցուցանիշներով ոմանք դեռ համարձակվում են խոսել իրենց նկատմամբ հանրային վստահությունից։

Զուտ ներհոսքի մասին։ Բնականաբար, գումարների արտահոսքի առաջանցիկ աճը էապես նվազեցրել է նաև Հայաստան մտնող զուտ ներհոսքի չափը։ Դարձյալ վերոնշյալ երեք տարիներին զուտ ներոսհքը կազմել է համապատասխանաբար՝ 594 մլն, 504 մլն և 574 մլն դոլար։ Երեք տարին միասն վերցրած այդ գումարը կազմել է 1 մլրդ 675 մլն դոլար։ Համեմատության համար նշենք, որ գրեթե այդքան գումար, մոտ 1,5 մլրդ դոլար Հայաստան զուտ ներհոսք է եղել, օրինակ՝ մեկ տարվա ընթացքում 2013 թ․-ին։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։