NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

Մահ կամ իշխանություն․ Նիկոլ Փաշինյանի ինքնադատավճիռը. «168 ժամ»

«168 ժամ» թերթը գրում է.

«Արդյոք նոյեմբերի 9-ից հետո, իսկ գուցե դրանից առաջ՝ պատերազմի ընթացքում, Նիկոլ Փաշինյանը գոնե մեկ ակնթարթ մտածե՞լ է հրաժարական տալու մասին։ Այս հարցի ստույգ պատասխանը հայտնի չէ, համենայնդեպս այնքան ժամանակ, քանի դեռ մտածողն ինքը տեղեկություն չի տրամադրել մտածումի մասին։ Բայց առանց պատասխանն իմանալու անգամ, կարելի է գրեթե ստույգ ենթադրել, թե մտածելու դեպքում ինչո՞ւ է նա հրաժարվել այդ՝ անայլընտրանք թվացող քայլից։

Նիկոլ Փաշինյանն իր իշխանության շուրջ երեք տարիների ընթացքում, ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ նրանից դուրս անցել է բոլոր կարմիր գծերը, գրված ու չգրված օրենքներն ու նորմերը։ Հայաստանում քաղաքական ընդդիմախոսների հետ պայքարում Նիկոլ Փաշինյանը հատել է կարմիր գծեր՝ ոչ միայն իշխանության գալուց հետո, այլև դրանից շատ առաջ։

Նա ի սկզբանե քաղաքականությունը դիտարկել է որպես կենաց-մահու պայքար, որտեղ կա՛մ հաղթում ես, կա՛մ ոչնչանում։ Նրան հաջողվել է հաղթել, ինչը հիմք է տվել դիմելու ընդդիմախոսներին քաղաքականապես ու բարոյապես ոչնչացնելու քայլերի։

Նիկոլ Փաշինյանը դա արել է 2.5 տարի, շարունակում է անել նաև այսօր։ Հատելով մարդկային, քաղաքական ու բարոյական բոլոր սահմանագծերը՝ Նիկոլ Փաշինյանը դատապարտել է ինքզինքը՝ որևէ պարագայում իր համար նահանջի, հրաժարականի ու դրանից հետո հանգիստ կյանքի որևէ հնարավորություն չթողնելով։ Եթե ոչ միայն, ապա նաև նահանջի հնարավորության բացակայությունն է Նիկոլ Փաշինյանին ստիպում ամեն գնով կառչած մնալ իշխանությունից, որովհետև նա, ոչ առանց հիմքի, մտահոգվում է, որ առանց իշխանության ինքը, մեղմ ասած, չի կարող հանգիստ կյանք ունենալ։

Բայց եթե պատերազմից առաջ դա այդպես էր միայն ներքին կյանքում, քաղաքական հակառակորդների առումով, ապա պատերազմից հետո պատկերը Նիկոլ Փաշինյանի համար ավելի ողբերգական, նահանջի հնարավորությունն էլ՝ ավելի անկարելի է դարձել։ Պատերազմում Նիկոլ Փաշինյանն արդեն անցել է շատ ավելի անթույլատրելի կարմիր գծեր՝ Արցախի, նրա ամբողջականության, հազարավոր մարդկային կյանքերի տեսքով։

Արցախյան պատերազմը դարձել է Նիկոլ Փաշինյանի աննահանջության վերջնական դատավճիռը, քանի որ դրանից հետո իշխանություն կորցնելու պարագայում նա լավագույն դեպքում կարող է պատասխան տալ օրենքի առաջ՝ դրանից բխող բոլոր հետևանքներով։ Այսպիսով, ներքին ու արտաքին կարմիր գծերը հատելով՝ Նիկոլ Փաշինյանն ինքն իրեն դրել է «մահ կամ իշխանություն» փակուղային իրավիճակում, որից գոնե տեսանելի ելքեր չեն ուրվագծվում։

Ի հեճուկս տարիներ առաջ հանրապետությունով մեկ իր իսկ բղավոցների՝ այն մասին, որ «ելք կա»։ Նիկոլ Փաշինյանն ինքը՝ ելք չունենալով ու որպես միակ ելք դիտարկելով իշխանության պահպանումը՝ անելանելի վիճակի մեջ է դրել նաև Հայաստանն ու հայ ժողովրդին։ Ճակատագրի հեգնանքով Հայաստանի համար միակ ելքը դարձել է Նիկոլ Փաշինյանի ելքն իշխանությունից՝ բառի ուղիղ և փոխաբերական իմաստներով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: