NEWSPRESS.am֊ի անձնակազմը մեկնում է արձակուրդ. աշխատանքները կվերսկսենք սեպտեմբերի 1-իցՄոտ 25 հազար անօրինական միգրանտներ Սեուտայից վերադարձել են ՄարոկկոԼատվիա–Բելառուս սահմանին տեխնիկական խափանում է առաջացել․ սահմանային հսկողությունը դադարեցված էՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն կարող է հրաժարական տալԿորսիկայի ժողովն ընդունել է բանաձև, պահանջվում է անհապաղ ազատ արձակել ապօրինի պահվող հայ գերիներինՀԾԿՀ-ն ուսումնասիրել է «Երևանի ՋԷԿ»-ի էներգաբլոկի աշխատանքըՀայր Ասողիկը կիրակի Սուրբ Պատարագ կմատուցի Մայր ՏաճարումՀայկական ալկոհոլի վաճառքները ՌԴ-ում նվազում են․ կոնյակի անկումը հասել է 12 տոկոսիWildberries-ի պահեստների վրա հարձակումները վնասներ են պատճառել նաև հայ գործարարներինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուԵրևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցՆախաձեռնվել է քրեական վարույթ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով․ տղայի մարմին է հայտնաբերվելԳագիկ Ծառուկյանի դստեր նոր հրապարակումըՌուբեն Վարդանյանի կինը կրկին դիմել է Փաշինյանին և Ալիևային՝ Բաքու այց կազմակերպելու համարԻրանի և Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային իրավիճակըՇոգ եղանակի պատճառով աճել է էլեկտրաէներգիայի սպառումը, ինչը հանգեցնում է վթարների․ Ռոմանոս ՊետրոսյանՄոսկվան արձագանքել է ԵԱՏՄ-ի վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանըՖրանսիան ուժեր է տեղակայել Իսպանիայի սահմանին՝ Սեուտայի միգրացիոն ճգնաժամի ֆոնինՄԻՊ-ի և ՔԾ ներկայացուցիչները քննարկել են ազատազրկվածների իրավունքների պաշտպանությունըԲաքվում շարունակվում է ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների «դատավարությունը»«Արարատ» ռեստորանային համալիրի դիմաց 23-ամյա երիտասարդը ատրճանակից մի քանի կրակոց է արձակելԱԺ-ում լրագրողների աշխատանքի նոր սահմանափակումները մտահոգել են մասնագիտական կառույցներինՌոբերտ Քոչարյանի գրասենյակի արձագանքը՝ դատարանի տարօրինակ որոշմանըԲաքվի էլիտար բնակելի համալիրներից մեկում հրդեհ է բռնկվելԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվել. ՓաստինֆոԵԱՏՄ-ում ընդլայնվում է նավիգացիոն կնիքների կիրառումը բեռնափոխադրումների վերահսկման համարՈւկրաինան ակտիվացրել է Ռուսաստանի քաղաքացիական բնակչության դեմ հարձակումները․ ԶախարովաՓաշինյանի որոշումներով 7 պաշտոնյա ազատվել է պաշտոնիցԻսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինԱրայիկ Հարությունյանն ազատվել է վարչապետի աշխատակազմի ղեկավարի պաշտոնիցՈւկրաինայի դեմ պատերազմում Ռուսաստանը կորցրել է 1.6 միլիոն զինվոր. ԶելենսկիԱվարտվել են բանակցությունները հայկական ձկնարտադրանքի՝ վրացական շուկայում իրացման հարցումԳևորգ Պապոյանը «Արարատցեմենտում» ներկայացրել է նորանշանակ կառավարիչ Դավիթ ԳևորգյանինՇիրակի մարզի քրեական ոստիկանները կեղծ օղի պատրաստելու և իրացնելու դեպք են բացահայտելԵրախտագիտության մեդալով է պարգևատրել Կիպրոսում հայ համայնքի ներկայացուցիչըՀիմնական խնդիրը մնում է՝ ինչպես կանխել ապօրինի կալանավորումների պրոցեսը․ ԱբրահամյանԹբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ը ու «Ford»-ը․ օպերատիվ են գործել պարեկներըԵրևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանըՀայաստանի համար Էբոլա հիվանդության ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածր Օգոստոսին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայի սահմաններումՆիկոլ Փաշինյանի հերթական հատիկառհատիկըՆԳ նախարարի հրամանով Օլիվյե Լեֆեբվրը պարգևատրվել է հայ-ֆրանսիական համագործակցության զարգացման գործում ունեցած ներդրման համարՆարեկ Կարապետյանը լրատվամիջոցների հետ խոսելիս մի քանի բավականին ուժեղ սուտ պնդումներ է արել ՀԷՑ-ի վերաբերյալ. Ռոմանոս Պետրոսյան
45-ամյա օտարերկրացի տղամարդը Տիգրան Մեծի պողոտայում տաբատն իջեցրած պառկել է նստարանին
Մի քանի ամսում ռուսները Ուկրաինայում ոչնչացրել են 200 բենզալցակայանԲարձր ենք գնահատում այն աջակցությունը, որը Պորտուգալիան ցուցաբերում է ՀՀ-ԵՄ զարգացման գործում Նուբարաշենում կիրականացվեն սրսկման աշխատանքներ․ բնակիչներին հորդորում են փակել պատուհանները«Տելեգրամ»-ի միջոցով 10 կգ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀրազդանի բժշկական կենտրոնում լույս աշխարհ է եկել հերթական «հսկան»Քննարկվել են Շիրակի մարզում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող խնդիրներ
Մամուլ

«Ամենագիտության» հետևանքներն ու «դեմոնիզացիայի» և այլ միֆերի փլուզումը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայաստանի ներքաղաքական դաշտում վերադասավորումների փուլ է։ Ձևավորվում են նոր քաղաքական ուժեր, կուսակցությունների միջև գծվում են համագործակցության նոր ձևաչափեր, բայց մի շարք հարցեր կան, որ կապված են անցյալում տեղի ունեցած իրադարձությունների հետ, իսկ անցյալը բազմաթիվ թելերով շաղկապվում է նաև ներկա իրողությունների հետ։

Խոսքը մասնավորապես վերաբերում է 2018 թվականին տեղի ունեցած իշխանափոխությանը։ Եվ այս մասով հանրության շրջանում դեռևս որոշակի կասկածներ են շրջանառվում այն ուղղությամբ, թե ինչու իշխանությունը հանձնվեց հենց Նիկոլ Փաշինյանին, ինչ իրադարձություններ նպաստեցին դրան և այլն։ Իսկ այս հարցերի շուրջ մեկնաբանությունները շատ են՝ ներքաղաքականից սկսած, աշխարհաքաղաքականով վերջացրած։

Ուստի պատահական չէ, որ այս հարցի պարզաբանման հետ կապված հանրության շրջանում սպասելիքներ են ձևավորվել։ Եվ այս իրողությանը զուգահեռ հատկանշական էր Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի լռությունը, որը խորհրդավոր բնույթ էր ստացել։

Վերջինս, հաշվի առնելով հանրային 2018 թվականից եկող էյֆորիկ տրամադրությունները և նախկինների ու ներկաների միջև գծված արհեստական ջրբաժանը, տևական ժամանակ նախընտրելի էր համարում հետաձգել հանրությանը հետաքրքրող հարցերի շուրջ իր զրույցը, քանի որ այն կարող էր լսելի, առավել ևս ընկալելի չլինել այնպես, ինչպես պետք է։

Եվ ահա, 2020 թվականի օգոստոսին, երբ չկային դրանից առաջ եղած էյֆորիկ տրամադրությունները, Սերժ Սարգսյանը հանդես եկավ ասուլիսով, սակայն այն վերաբերում էր միայն մեկ թեմայի, այն է՝ 2016 թվականի Ապրիլ յան պատերազմին ու դրա շուրջ տարբեր մեկնաբանություններին, շահարկումներին վերջ դնելուն և «խավարը ցրելուն»։

Երրորդ նախագահի՝ այդ ասուլիսին հաջորդող խոսքն արդեն եղավ ամիսներ անց՝ ծավալուն հարցազրույցի տեսքով։ Հասկանալի է, որ իշխանությունների նկատմամբ խոր հիասթափության պարագայում հանրության մի ստվար հատվածը փորձում է հույսեր կապել այլ ուժերի հետ։ Ուստի նախագահ Սարգսյանի խոսքն այս ուղղությամբ հետաքրքիր ուղերձներ էր պարունակում այն մասին, թե իրենք, ինչպես և ցանկացած իշխանություն սխալներ են ունեցել, բայց իրենց «նախկիններ» բնորոշման անվան տակ «դեմոնիզացրել» են։ Այսինքն, գործող իշխանությունները դեռևս մինչև այժմ շարունակում են նախկին իշխանություններին մեղադրել տարբեր բացթողումների մեջ, այնինչ իրենք ամբողջովին ձախողել են ամենակարևոր հարցը՝ պետության անվտանգության ապահովումը։

Եվ պատահական չէ, որ այս կապակցությամբ Սարգսյանը օրինակներ բերեց, թե ինչպես կարելի էր լուծել պատերազմում առնվազն չպարտվելու հարցը։ Այնինչ, իշխանությունները չեն ցանկացել որևէ ձևով խորհուրդներ լսել, այդ թվում՝ փորձառու զինվորականների և ՀՀ նախկին նախագահների խորհուրդները։ Մենք քանիցս առիթ ունեցել ենք անդրադառնալու այս իշխանությունների «ամենագիտության» սինդրոմին, որը բոլոր ոլորտներում հանգեցրել է ձախողման: Այս մասին նախօրեին բարձրաձայնեց նաև երրորդ նախագահը: «Թավշյա» քայլողներին թվում էր, թե իրենք խորհուրդների կարիք չունեն և ամեն ինչ կարող են սկսել սեփական կետից։ Արդյունքում նրանց մեծամտության պատճառով երկիրը տուժեց։ Կարևոր հանգամանք էր նաև Սարգսյանի մյուս կարևոր ուղերձը, այն է՝ ցրել հանրային դիսկուրսում շրջանառվող այն կասկածները, թե Նիկոլն իր «պրոյեկտն» է։ Սարգսյանը պարզ ու հանրամատչելի բացատրեց, որ ինքն իր համար «նման անհեթեթություն չէր խզբզի»:

Ընդհանրապես, Սերժ Սարգսյանի հարցազրույցի առանցքը պետք է համարել ոչ միայն կուտակված բազմաթիվ հարցերին պատասխանելը, այլև մի շարք մանիպուլ յացիաների հետ կապված պարզաբանումները: Եղե՞լ են նախորդ իշխանությունների ժամանակ թերություններ, սխալներ ու բացթողումներ: Իհարկե, եղել են, ու դրանք քիչ չեն: Սակայն հարցն այն է, որ որոշակի շրջանակներ, այդ թվում՝ ներկայումս վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը տարիներ շարունակ մանիպուլ յացիայի, կեղծ տեղեկություններ շրջանառելու ճանապարհով նշյալ բացթողումները ճոխացրել ու «բազմապատկել» են՝ ձևավորելով միֆեր, որոնց հանրության մի հատվածը այսօր էլ դեռ կուրորեն հավատում է: Ահա, նաև նման միֆերի քանդմանն էր ուղղված Սերժ Սարգսյանի հարցազրույցը, թեպետ, հանուն արդարության, պետք է նշել, որ հազիվ թե հնարավոր է մեկ-երկու հարցազրույցով կամ ասուլիսով պատասխանել բոլոր հարցերին և ցրել միֆերը:

Ինչ վերաբերում է ներքաղաքական խնդիրներին, ապա Սերժ Սարգսյանի տեսակետը հստակ էր՝ գործող կառավարությունը պետք է հրաժարական տա, որից հետո պետք է կազմակերպել արտահերթ ընտրությունները։ Մյուս կողմից՝ հանրությանն ուղղված ամենակարևոր ուղերձն այն մասին էր, որ երկարատև լռությունից հետո նախագահ Սարգսյանը քաղաքական գործընթացներին ակտիվ մասնակցության հայտ է ներկայացնում։ Բայց այստեղ ամենաուշագրավն այն է, որ Սարգսյանը ծանրության նժարը դնում է իր քաղաքական թիմի վրա՝ հայտարարելով, թե ինքն անձամբ, լինելով ակտիվ քաղաքական գործընթացներում, պետական պաշտոնի չի հավակնում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: