«Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ գյումրեցին՝ Նիկոլ Փաշինյանի այցի մասին․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․
««Գող-գող եկավ, գող-գող գնաց»․ երեկ նկատել է գյումրեցիներից մեկը Նիկոլ Փաշինյանի՝ մարզպետարանի շենքից հեռանալուց հետո: Չնայած այնքան էլ «գող-գող» չէր՝ ոստիկանական աննախադեպ հսկողություն էր իրականացվում։ Մինչ հեռանալը նա խորհրդակցություն է արել, որտեղ հայտարարել է․ «Հայաստանը, Շիրակի մարզը, Գյումրին պետք է կառուցենք նորովի», ինչը տագնապի տեղիք տվեց՝ Փաշինյանի զրոյական կետը՝ Արցախի հարցի, տեսանք, թե ինչի հանգեցրեց։
Ապա փակ դռների հետեւում հանդիպել է գերիների հարազատների հետ, որոնց ներշնչել են, որ խոսակցության հրապարակայնացումը կվնասի գործին, և նրանք ոչինչ չեն ասել լրագրողներին։ Հետո, առանց դրսում սպասողների հետ շփվելու, Փաշինյանը հեռացել է։ Իսկ դրսում նրան սպասում էին դասադուլ անող թիվ 25 դպրոցի մանկավարժներն ու աշակերտները»։