Ինչո՞ւ է Արդարադատության նախարարն Արցախ մեկնում
ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ այսօր և վաղն աշխատանքային այցով կլինի Արցախում։ Գործուղման հրամանը հրապարակված է ՀՀ կառավարության e-gov.am տեղեկատվական հարթակում։
«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝
1. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին 2021 թվականի փետրվարի 18-19-ը ներառյալ գործուղել Արցախի
Հանրապետություն՝ Արցախի Հանրապետության նախագահի, արդարադատության նախարարի և այլ պաշտոնատար անձանց հետ հանդիպումներ ունենալու նպատակով:
2. Ռուստամ Բադասյանի՝ Արցախի Հանրապետություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեով հաստատված՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության
նախարարության պահպանման համար նախատեսված արտասահմանյան պաշտոնական գործուղում հոդվածով նախատեսված միջոցների հաշվին:
3. Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության վարչապետին ներկայացնել Արցախի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվություն»: