Մի շարք հասցեներում գազ չկա ԱՄՀ-ն ՀՀ ֆինանսների նախարարության մոդելը գնահատել է որպես այլ երկրների համար օրինակելի փորձ Թրամփը մերժել է Նեթանյահուի առարկությունները՝ կապված Թուրքիային F-35 մատակարարելու հետ ԵՄ-ն զգուշացրել է, որ անտառային հրդեհները ծանրաբեռնում են արձագանքման համակարգերը ՀԱՊԿ-ի մասնակցությունը Ղարաբաղյան հակամարտությանն անհնար էր. Մարիա Զախարովա Մորը սպանած 20-ամյա Էրիկին տեղափոխելու են հոգեբուժարան. «Հրապարակ» Մեծ Բրիտանիան Ուկրաինային կփոխանցի անօդաչու թռչող սարքերը պաշտպանելու տեխնոլոգիաներ Ավետ Կոնջորյանի և Նաիրի Հակոբյանի հակամարտությունը. ի՞նչ է նախորդել ծեծին. «Հետք» ՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը մեկ օրվա ընթացքում ոչնչացրել է 182 ուկրաինական ԱԹՍ Իրանը Զելենսկուն հիշեցրել է Առաջին աշխարհամարտի հետևանքների մասին Կոտայքի մարզում մեքենան բախվել է հեծանիվին, ապա գլխիվայր հայտնվել ճանապարհին. վիրավոր կա Վրաստանը 618 հազար դոլարի եգիպտացորեն է արտահանել Հայաստան «Ժամանակն է լռեցնելու քաղաքական ամբիցիաները և չխարխլելու պետականության հիմքերը»․ Ամստերդամ «Հայաստանի ինքնիշխանությունից գրեթե բան չի մնացել»․ Շարմազանով Լիբանանի հարավում իսրայելական հարվածի հետևանքով վնասվել է քրիստոնեական տաճար Թուրքիայում պաշտոնյա է սպանվել Որքան հանքային ջուր է Հայաստանն արտահանել Վրաստան Ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալվել է Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 41-ամյա մի տղամարդ Ռոսսելխոզնադզորը կանխել է հայկական 39 հազար վարդերի ներմուծումը Բելառուսից ՌԴ Հրաձգություն Սիեթլի փառատոնում. կա երեք զոհ և հինգ վիրավորԿառավարությունից արձագանք չկա․ անհայտ կորած զինծառայողների հարազատները պատրաստվում են նոր քայլերիՀայ-իրանական դարավոր բարեկամությունը շատ ավելի ամուր է, քան ցանկացած սուտ մատնություն․ ԲՀԿ խոսնակՀերթական հրաձգությունն ԱՄՆ-ում. կան մեծ թվով վիրավորներՓաշինյանի հետ զրույցում Պուտինը շեշտել է ԵՄ–ԵԱՏՄ հարցով հանրաքվեի անհրաժեշտությունըԵրկու հայ շախմատիստ՝ առաջին հորիզոնականում, հաղթողը որոշվեց թայ-բրեյքովԵԱՏՄ-ում գյուղատնտեսական արտադրությունն աճել է 0,9%-ով
Հայկական ապրանքների արգելքներ, ԵՄ հանրաքվեի հարց․ կայացել է Փաշինյան-Պուտին հեռախոսազրույց
Ադրբեջանում շարունակվել է ապօրինաբար պահվող հայ գերիների գործերով «դատավարությունը»Խոշոր հրդեհ՝ Երևանում․ հրդեհաշիջումը շարունակվում է 5 ժամԵրևանի պարեկները մեկ շաբաթում հայտնաբերել են երթևեկության կանոնների 5058 խախտում, ոչ սթափ 163 վարորդԴանակով հարձակում Փարիզում․ երեք մարդ վիրավորվել է, կասկածյալը ձերբակալվել է«Մանթաշի» ջրամբարի ջրթող փականը վնասվել է, 11 գյուղերում 27 ժամ ջուր չի լինիՌոնալդուն՝ պրոդյուսեր և դերասան. ինչ անակնկալ է սպասվում ֆուտբոլասերներինՔննարկվել են կանանց նկատմամբ բռնության, ընտանեկան բռնության կանխարգելման, դրանց դեմ պայքարի ուղիներըԵրևանի ավագանու՝ պատգամավոր դարձած անդամների մանդատները տրվել են ցուցակների հաջորդ թեկնածուներինՊուտինը հրաժարվում է ընդունել Փաշինյանին Կրեմլում. ՍուրենյանցԹեհրանն ադրբեջանական AzTV պետական հեռուստաալիքը ներառել է թշնամական ԶԼՄ-ների ցանկում
Կինը հայտնել է, որ ցերեկը ամուսինը պլաստմասե խողովակով խփել է իրեն, իսկ երեկոյան սեռական բռնության ենթարկել
Էկոնոմիկայի նախարարությունը զգուշացնում է․ քիմիական սրսկման աշխատանքներ են արվելուՍտամբուլում վերաբացվելու է Բեյքոզ թաղամասի Սուրբ Նիկողայոս հայկական եկեղեցին
«Թույլ տվեք անհապաղ զանգահարել կնոջը»․ Բաքվում պահվող Լյուդվիգ Մկրտչյանի փաստաբանը հրատապ դիմել է Ալիևին
Պուտինը պատրաստ չէ դադարեցնել պատերազմը. ԶելենսկիՀայտնաբերվել է 481 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները Եվրոն բանկերում գնվում է միջինը 410.70 դրամովTRIPP–ն ուղղակի սահմանափակում է ՀՀ–ի շփումներն Իրանի հետ․ Լարիսա ԱլավերդյանՓրկարարներն արագիլին դուրս են բերել արգելափակումից և տեղափոխել անասնաբուժական կլինիկաՍեբաստիայի փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվիՀայկ Կոնջորյանի եղբորը ծեծի ենթարկելու գործով ևս մեկ անձ է ձերբակալվելԶրահաբաճկոն, ինքնաձիգ, փամփուշտ. ՆԳՆ–ն հրապարակել է Եղվարդի ապօրինի հրաձգարանի կադրերը (տեսանյութ)
«Գրտնակով 5-6 անգամ խփի գլխին, չեմ գիտակցել՝ ինչ եմ անում». 20-ամյա Էդիկն անվրդով պատմում է, թե ինչպես է սպանել մորը (տեսանյութ)
Քաղաքականություն

Դավաճանի հեռանալը ժամանակի հարց է.չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը. Եսայան

ՀՅԴ անդամ Բագրատ Եսայանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մի վայրկյան իսկ չեմ կասկածում, որ դավաճանի հեռանալը ընդամենը ժամանակի հարց է։ Չի կարող 10 միլիոն ժողովուրդը հանդուրժել նման ստորացումը։

Շատ ավելի կարևոր հարց է, թե մենք ինչ դասեր կքաղենք, ինչպես կվերակառուցենք ջախջախված Հայրենիքը։ Իսկ սրա համար կարևորագույն նախապայման կա՝ մենք պետք է հասկանաք, թե անցած 30 տարում ազգովին և անհատաբար ի՞նչ մեծ կամ փոքր սխալներ ենք թույլ տվել, որոնք հավաքաբար թույլ են տվել նման խայտառակ երևույթի ծնունդ մեր երկրում, նրա այսքան անուղեղ «աջակիցների» առկայությունը և, ի վերջո, այդ տականքի հայտնվելը երկրի ղեկավարի աթոռին։ Սրա մեջ մեղավոր ենք բոլորս անհատաբար, մեր չափով, մեր դերակատարության, պատասխանատվության ու պարտականությունների շրջանակում։

Գիտակից, ազգային ու պետական մտածողություն ունեցողները մեղավոր են, քանի որ չեն կարողացել իրենց գաղափարները ժողովրդի մեծամասնությանը հասկանալի դարձնել։

Դրանով ձախողել են նաև հասարակության հարգանքն ու վստահությունը վայելող իրական Էլիտա ձևավորելու կարևորագույն խնդիրը, որը յուրաքանչյուր պետության կայունության հիմքն է։ Միայն այդպիսի էլիտան կարող էր իր օրինակով, իր վարքագծով, կենցաղով ու գաղափարներով հիմքը դառնալ կիրթ, բարոյական, պատասխանատու ու գիտակից քաղաքացիներից կազմված հասարակության համար։

Մեղավոր ենք բոլորս, որ չկարողացանք ստեղծել հոգևոր-մշակութային այնպիսի արժեհամակարգ, որ հասարակությունը չգլորվի նյութապաշտության, ամենաթողության անդունդը։ Դրա արդյունքում մենք ունեցանք պետականության համար որևէ պատասխանատվություն չզգացող, իրենց ձայնը վաճառող, հետո այդ ձայնը գնողներին մահացու բոլոր մեղքերում մեղադրող ու հայհոյող բարոյազուրկ ամբոխ, որը պատրաստ է գնալ ցանկացած իր նմանի հետևից, որն ավելի բարձր է հայհոյում, ավելի անբարո մեղքեր է վերագրում հենց նրանց, ում ձեռքից ուտում էր ինքը։

Ավելի մեղավոր են պետական կառավարման մարմինները, որոնք պարտականություն ունեին պետականության հիմքերն այնպես ստեղծել, որ նման բախտախնդիրները ոչ միայն իշխանության չհասնեին, այլև իրենց գաղափարները սաղմնային վիճակում մերժվեին հասարակության կողմից։ Մեղավոր են, քանի որ, ուզեին թե չուզեին, 600 տարի անկախությունից և պետությունից զրկված ժողովրդի աչքում իրենք էին մարմնավորում «պետականությունը», և իրենց յուրաքանչյուր սխալ ու սայթաքում հենց պետականության վարկաբեկումն էր։

Եվ վերջապես, մեղավոր են պետության ղեկավարներն ու քաղաքական առաջնորդները, որոնք չկարողացան ստանձնել հասարակության իրական ղեկավարի դերը, մոռացան, որ իրենց պարտականությունը ոչ թե իշխելն է, այլ առաջնորդելը, իսկ առաջնորդել կարող ես, երբ հեղինակություն ես վայելում, քեզ հավատում են, վստահ են, որ իրենց կտանես ճիշտ ուղղությամբ, իսկ կասկած առաջանալու դեպքում՝ կարող են ստանալ անհրաժեշտ բացատրություն։

Մեղավորների շարքն ու մեղքերի թվարկումը երկար կարող եմ շարունակել, բայց վստահ եմ մի բանում, եթե մենք չենք անցնելու այս քավարանով, չենք գիտակցելու ու ապաշխարելու, այլ չարիքը հեռացնելուց հետո շարունակելու ենք գնալ ատելությունն ու անհանդուրժողականությունը խորացնելու ճանապարհով, իսկ հաղթողները մեծամտորեն ու արհամարհանքով նայելու են հասարակությանը վերևից, «հպարտանալով» չարիքը հեռացնելու մեջ իրենց դերակատարությամբ, մենք շատ կարճ ժամանակ հետո կունենանք այս աղետի կրկնությունը»։