Խաղաղապահ բրիգադում տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը
ՀՀ ՊՆ խաղաղապահ ուժերի բրիգադում հանդիսավոր միջոցառմամբ տրվել է նոր ուսումնական տարվա մեկնարկը։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Բրիգադի հրամանատար, գեներալ-մայոր Արտակ Տոնոյանը շնորհավորել է զինծառայողներին, նշել ուսումնական տարվա առաջնահերթություններն ու առաջադրված խնդիրները։