Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն. սեփականշնորհում են Շուռնուխում բարերարների կատարվող աշխատանքը. Համբարյան
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Փետրվարի 18-ին կառավարության նիստի ժամանակ վարչապետի աթոռը զբաղեցնողը և կառավարության որոշ անդամներ բավական ակտիվ քննարկում էին Սյունիքի մարզի Շուռնուխ գյուղում նոր բնակելի թաղամաս կառուցելու հարցը, որից այնպիսի տպավորություն էր ստեղծվում, որ այդ ամենը կազմակերպվել է դավաճան Նիկոլի կողմից...
Իրականում, բոլոր հարմարություններով կառուցվող 12 առանձնատունն ու ասֆալտապատ փողոցը բարերարների կողմից է իրականացվում և Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ ամենի հետ որևէ կապ չունեն:
Ավելին, բարերարների շնորհիվ կկառուցվեն նաև անասնագոմեր և կիրականացվեն գյուղատնտեսությունը խնաթող ծրագրեր:
Դավաճան Նիկոլն ու նրա կառավարության անդամներն ամոթ չունեն ու լկտիաբար սեփականաշնորհում են Շուռնուխում բարերարների կողմից կատարվող ծրագրերը այն վերագրելով իրենց:
Հ.Գ. Անօթևան մնացած շուռնուխցիրները նոր բնակարանների համար պետք շնորհակալ լինեն ոչ թե Նիկոլին, ում պատճառով զրկվեցին իրենց տներից, այլ բարերարներին, ում անունները Նիկոլը չի տալիս՝ սեփականաշնորհելով բարերարների աշխատանքը»: