Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Բրիտանական կենդանաբանական այգում վագրը հոշոտել է տղամարդունԼևոն XIV-ը դեմ է արտահայտվել մահապատժին Պենտագոնի ուղիղ հեռարձակման որոշումից հետոԱթենքի արվարձանում հետաքննում են մահաբեր հարձակումը՝ հնարավոր ազգայնական դրդապատճառովԻրանի հարավ-արևելքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է ոստիկանության բարձրաստիճան աշխատակցուհիՀրդեհ է բռնկվել Թուրքիայի խոշորագույն սրտաբանական կենտրոններից մեկումԲրազիլում ոստիկաններն ազատել են մանկապարտեզում պատանդ պահվող 13 երեխաների․ հարձակվողը սպանվել էԳերմանիայի Բունդեսլիգայի 5-րդ տուրում «Բավարիան» ոչ-ոքի խաղաց «Աուգսբուրգի» հետԱշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելին շնորհակալություն է հայտնել Հենրիխ Մխիթարյանին նվերի համարԿոբախիձե․ Ռուսաստանի դեմ պատժամիջոցներից Վրաստանի հրաժարումը ռացիոնալ որոշում էրԱմուլսարի ծրագիրը Հայաստանի ՀՆԱ-ի վրա 1.5-2% դրական ազդեցություն կունենա․ Գնել ՍանոսյանԲախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը, կա 1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն էԳերմանիան մերժել է ԵՄ 2028–2034 թվականների բյուջեի նոր նախագիծը Այսօր մահացած զինծառայողը 3 ամսից պետք է զորացրվեր. մանրամասներ Հայտնի է էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների մաքսատուրքի արտոնության քվոտայի մնացորդը Դիանա Վարդանյան-Մարատյանը նշանակվել է Լիբանանի վիճակագրության կենտրոնական վարչության ղեկավար Anthropic-ի Claude ԱԲ-մոդելը սպանության մասին տեղեկություններ է հորինել և դրանք փոխանցել ԱՄՆ ոստիկանությանը Երևանը ոչ միայն իր թիկունքում, այլև առջևում ունի 2808 տարի. Փաշինյան ԵՄ դիվանագիտության ղեկավարը հանդես է եկել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների մեղմացման դեմ Փաշինյանի միջնորդությամբ արգելանք է դրված ոչ միայն իմ, այլև կնոջս բանկային հաշիվների վրա. ՂազարյանՏեր Իսահակ եպիսկոպոս Պողոսյանը օծել է Լճաշենի նորակառույց Սուրբ Մարիամ եկեղեցու խաչերն ու զանգըՀունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդեսԵրևանի պատմության ամենաբարձր շենքի մեկնարկն ենք տալիս. Փաշինյան (տեսանյութ)Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիները Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա և հղի կին Ֆուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի մեկնարկային խաղում «Վանը» հաղթեց «Գանձասարին» Վրաստանում ղազախ վարորդին դատապարտել են 16 տարվա ազատազրկման՝ ցավազրկող դեղամիջոցի պատճառով Պատերազմում վիրավորված, այսօր՝ ծանր հիվանդության դեմ պայքարում․ Մեխակ Սմբատյանին օգնություն է անհրաժեշտԷդվարդ Ասրյանը հետևել է ծառայության կազմակերպման աշխատանքներին Րաֆֆու փողոցում կնոջը հարվածել, գցել են գետնին և հափշտակել «Samsung A15» բջջային հեռախոսը Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը խոշոր հաշվով պարտվեց Բուլղարիայի ընտրանուն Քննարկվել են ՀՀ-ում կախվածությունների կանխարգելման և բուժման ուղղությամբ իրականացվող աշխատանքները Կայքեր մտնելու համար տուգանք վճարելու հաղորդագրություններն իրական չեն․ ՆԳՆ-ն զգուշացնում է Վանաձորում, Հրազդանում, Արարատում,Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը Ստեփանավան-Պուշկինո ճանապարհին «ՈւԱԶ»-ը հայտնվել է ձորում․ կա 1 զոհ, 3 վիրավոր Կենտրոնը ձեռի հետ վերածում են մի մեծ խոզանոցի... Արմեն ՀովասափյանՊուտինն ու Թրամփը կարող են հանդիպել Չինաստանում. ՈւշակովԱդրբեջանն ու Վրաստանը թարմացրել են սահմանազատման հանձնաժողովի կազմըՀայ երկու բռնցքամարտիկ դուրս է եկել Եվրոպայի եզրափակիչԿիևը ժամկետից շուտ դադարեցրել է Մայամիում բանակցություններըԵրևանում 20-ամյա վարորդը «BMW»-ով Հաղթանակ կամրջից Իսակով ընթանալիս բшխվել է երթևեկությունը կարգավորող ցուցանակին, ապա բետոնե արգելապատնեշին ու մասամբ հայտնվել դրա վրաԱՄՆ-ն և Ուկրաինան քննարկել են անվտանգության երաշխիքներն ու Կիևի՝ ԵՄ-ին անդամակցելու հարցը. ՈւիթքոֆՄիշտ մտածում եմ` եթե հայրս վաղ տարիքում կյանքից չհեռանար, հնարավոր է՝ ֆուտբոլիստ չդառնայի․ ՄխիթարյանՎարորդական վկայականներ տրամադրվում են միայն օրենքով սահմանված կարգով․ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է զգոն լինելԹրամփը Զելենսկուց պահանջել է դադարեցնել ռուսական նավթավերամշակման գործարանների վրա հարձակումներըՌուսաստանում լիցենզիայից զրկված լաբորատորիաները կարող են աշխատել Հայաստանում․ «Իզվեստիա»Զապորոժիեին հասցված հարվածի հետևանքով բազմաթիվ զոհեր կանՔաղաք, որտեղ միահյուսվում են պատմությունն ու մշակույթը, իսկ նոր գաղափարներն ու հնարավորությունները ճանապարհ են բացում դեպի նոր հորիզոններ․ ՀՀ-ում ԵՄ պատվիրակությունՈւժգին երկրաշարժ Պանամայում. կան մի քանի տասնյակ զոհեր
Զինծառայողի դի է հայտնաբերվել` հրազենային վնասվածքով
Տնտեսություն

Ե՞րբ և ինչպե՞ս մեր բնակարաններում հայտնվեց բոլորի կողմից մոռացված գազը․ Yerevan.Today

Տնտեսության անկման եւ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացման ներկայիս վիճակում շատերը չեն պատկերացնում, թե ինչպե՞ս է հնարավոր դուրս գալ այս ամենից։ Գրեթե երեք տարի հետեւողականորեն ոչնչացվում է այն, ինչ ստեղծվել է տասնամյակների ընթացքում։ Մենք ունեցել ենք նման կացություն, երբ երկիրը գտնվում էր աղետալի վիճակում, ամեն ինչ քանդված էր եւ փոշիացված։ Դա 90-ականների Հայաստանն էր։ Այս մասին գրում է Yerevan.Today-ը։

Սոցիալ-տնտեսական վիճակն այն հեռավոր թվացող տարիներին անհամեմատ վատ էր, քան հիմա։ Սակայն բնակչության բարոյահոգեբանական վիճակը այլ էր՝ մենք հաղթանակած ազգ էինք, Արցախն ազատագրված էր։ Հիմա տրամագծորեն հակառակ տրամադրություններ ունենք եւ պետք է հաղթահարենք թե՛ այդ մթնոլորտը, թե՛ այն ճգնաժամը, որի մեջ հայտնվել ենք։ Բնական է, որ պարտության եւ աղետի տարած իշխանությունը դա չի կարող անել։ Մինչդեռ, 2000-ականների իշխանությունը զրոյական վիճակից ստեղծել է այն ամենը, ինչն այսօր ունենք եւ ինչը վաղուց մեզ համար առօրյա է դարձել։ Օրինակ՝ գազամատակարարումը։

90-ականների էներգետիկ ճգնաժամը հաղթահարվեց ատոմակայանի վերագործարկմամբ, բայց խորհրդային տարիներին գոյություն ունեցող գազամատակարարումը արդեն չկար։ Գազ չուներ ո՛չ բնակչությունը, ո՛չ էլ տնտեսությունը, թեեւ գազով աշխատող արդյունաբերական ձեռնարկությունները չէին էլ գործում։ 1997-98 թ․-ից սկսած, երբ Հայաստանի վարչապետ նշանակվեց, ապա նախագահ ընտրվեց Ռոբերտ Քոչարյանը, Ռուսաստանի հետ սկսվեցին Հայաստանի գազամատակարարման վերակագնման եւ ցանցի ստեղծման աշխատանքները։

Բազմիցս է ներկայացվել, թե ինչպես ստեղծվեց «Հայռուսգազարդը»։ Ռուսական կողմի կատարած ներդրումներով, որոնք գերազանցեցին 1 մլրդ դոլարը։ Հայկական կողմից որպես ներդրում համարվեց նախկին գազաբաշխիչ ցանցը, որն արդեն մաշվել էր եւ փաստացի գոյություն չուներ։

2000-ականները Հայաստանի ինտենսիվ գազիֆիկացման տարիներն էին։ Մինչեւ 2007 թ․-ը ավարտվեց Երեւանի գազաֆիկացումը։ Մայրաքաղաքում 250 հազար ընտանիք դարձավ գազ սպառող։ Ամբողջ Հայաստանում գազասպառող բաժանորդների թիվը այդ նույն թվականին կազմեց 450 հազար։ Այսօր սովորական է դարձել կենցաղային գազից օգտվելը, բայց քչերն են հիշում, թե դա ե՞րբ եւ ո՞ւմ իշխանության ժամանակ տեղի ունեցավ, ի՞նչ խնայողություններ ստեղծեց մարդկանց համար՝ ավելի թանկ էլեկտրաէներգիային փոխարինելով էժան գազը։ Մարդիկ շատ արագ մոռացան 90-ականների էներգետիկ ճգնաժամի եւ առանց կենցաղային գազի տարիները, Վրաստանի տարածքով Հայաստան մտնող գազամուղի պայթեցումները։

Միաժամանակ, էներգետիկ անվտանգության ուղղված երկու կարեւոր ծրագրեր իրականացվեցին։ Առաջինը Աբովյանի ստորգետնյա գազապահեսատարանի կառուցումն էր։ 27 մլն դոլար ներդրումներով կառուցված այս պահեստարանի շնորհիվ մենք չենք տեղյակ էլ չենք լինում, երբ Հայաստան մտնող գազամատարում վթար է լինում եւ գազամատակարարումը դադարեցվում է։ Այդ ժամանակ մեզ մատակարարվում է գազապահեստարանում կուտակված գազը։ Ահա այսպես են լուծվում երկրի համար ռազմավարական նշանակության խնդիրները։

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: