Կոչ եմ անում վաղը միասին լինենք Ազատության հրապարակում և մեր միասնական ուժը ցույց տանք այս ստախոս ուսապարկերին. աշխատանքից ազատված ոստիկան
ՀՀ ոստիկանության ավագ լեյտենանտ Վանիկ Պարույրյանը, որն աշխատանքից ազատման դիմում էր գրել, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել, կոչ անելով վաղը միանալ Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին:
«Դիմում եմ իմ բոլոր հարազատներին, ընկերներին և այն մարդկանց, ովքեր համակարծիք են, որ այսօրվա ապիկար իշխանությունների պաշտոնավարումը չարիք է Հայաստանի Հանրապետության և Հայ ազգի համար, դրանց աթոռին գեթ մեկ օր մնալը վիրավորում է մեր պատվախնդիր ազգի ինքնասիրությունը, տանում է փլուզման մեր երկիրը և խորացնում ազգամիջյան պառակտումը, ինչը անթույլատրելի է և պետք է համախմբվել ու վերջնական լուծում տալ ստեղծված իրավիճակին, և այսօր բացարձակ կարևոր չէ, թե իշխանությունները դա կատարում են սեփական տգիտության արդյունքում, թե դա իրականում դավադրություն է, դա կպարզվի, երբ այս իշխանությունները կհեռանան ու կգա նոր, ուժեղ ու արժանապատիվ ղեկավար, ով կտա մեր հարցերի պատասխաններն ու ամեն ոք կստանա իր արարքին համարժեք պատիժ։
Ուստի կոչ եմ անում բոլոր սրտացավ մարդկանց վաղը՝ ժամը 15:00-ից միասին լինենք Ազատության հրապարակում և մեր միասնական ուժը ցույց տանք այս ստախոս ուսապարկերին»,-գրել է Վանիկ Պարույրյանը: