ԱԱԾ-ի շենքի դիմաց եմ. Բեքարյանից բացի կան այլ բերման ենթարկվածներ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«ԱԱԾ-ի շենքի դիմաց եմ։ Այստեղ շտապ հավաք է իրականացվում՝ այսօր սկսված անբարո և ապօրինի ռեպրեսիների դեմ։ «Դիմակահանդեսով» բերման է ենթարկվել միջազգայնագետ Կարեն Բեքարյանը։
Իմ տեղեկություններով՝ կան այլ բերման ենթարկվածներ ևս։
Ստահակներից ու նրանց գործիքը դարձած անպատիվ ուսադիրավորներից չենք վախենում։
*ԱԱԾ - ադրբեջանցիների անվտանգության ծառայություն»: